5-ամյա կորած հայ տղայի որոնումները Փասադենայում շարունակվում են
NBC Los Angeles-ը:հաղորդում է,որ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքում շարունակվում են 5-ամյա Արամազդ Անդրեասյանի որոնումները, որին վերջին անգամ հարազատները տեսել են երեքշաբթի: Երեխայի հայրը՝ Հարավային Փասադենայի բնակիչ Արամազդ Անդրեասյան ավագը, ոստիկանությունն ազատ է արձակել,:Նա ավելի վաղ ձերբակալել էր: Արամազդին գտել էին անգիտակից վիճակում՝ իր մեքենայից ոչ հեռու, իսկ փոքրիկը նրա հետ չի եղել։ 35-ամյա տղամարդուն ձերբակալել էին երեխայի առևանգման կասկածանքով: Տեղեկատվության համաձայն՝ նրան ազատ են արձաակել ոչ բավարար ապացույցների պատճառով: Ոստիկանությունն ականատեսների է փնտրում և չի բացառել, որ երեխայի հորը կարող են կրկին ձերբակալել, եթե հավելյալ տեղեկատվություն հայտնվի: Անդրեասյանի փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալի տանն իրավապահները խուզարկություն են անցկացրել, բայց ոչինչ չեն հայտնաբերել: Ն
