Վարչապետը անբավարար գնահատական տվեց
«Վերջերս առավել հաճախ են բարձրաձայնվում անտառների կառավարման ապօրինի անտառհատումների հետ կապված մտահոգությունները, խնդիրն առավել խորքային է և չի սահմանափակվում մի քանի ապօրինի անտառհատումների դեպքերով», - կառավարության այսօրվա նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց անտառների կառավարման ու ապօրինի անտառհատումների վերաբերյալ հանձնարարականով։ «Անհրաժեշտ է կատարելագործել անտառների կառավարման ներկա մոդելը ու համապատասխանեցնել կառավարման ժամանակակից պահանջներին։Այս պահին կառավարման ներկա մակարդակը գնահատում եմ անբավարար», - շեշտեց Կ. Կարապետյանը։ Նա ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարեց երկամսյա ժամկետում անտառների պահպանությանն բնագավառում հիմնական խնդիրները, հստակեցնել անտառների կառավարման, վերականգնման և պահպանության ոլորտում ներգրավված կազմակերպությունների ցանկը և դերը։ Կարեն Կարապետյանը հանձնարարեց նաև ներկայացնել ժամանակակից կառավարման մեթոդնեի, գործիքների և տեխնոլոգիաների ներգրավվման գործողությունների ծրագիր։
