Աշխատանքային օրենսգիրքն արմատական վերանայման կարիք ունի. Կարեն Կարապետյան
Աշխատանքային օրենսգիրքն արմատական վերանայման կարիք ունի.Կառավարության այսօրվա նիստում վարչապետն աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսդրության արմտական բարեփոխման վերաբերյալ հանձնարարական տվեց։ Կարեն Կարապետյանը ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի ու արդարադատության նախարարներին հանձնարարեց ստեղծել համատեղ աշպատանքային խումբ ու իննամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել աշխատանքային օրենսգրքի արմատական փոփխությունների նախագիծ, կանոնակարգող օրենսգիրք, որը համահունչ կլինի կառավարության կողմից որդեգրած ծրագրին ու ժամանակակից եվրոպական մոտեցումներին.«Արագացնել արդեն իսկ մշակված օրենսդրական նախագծի ընդունումը, որպեսզի այս ինն ամիսների ընթացքում կարողանանք արձանագրել շոշափելի առաջընթաց նշված ուղղությամբ»:
