Միասնական քննությունների օրերը հայտնի են
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Այս տարի միասնական քննությունները նախատեսվում է անցկացնել հունիսի 2-ից` յուրաքանչյուր երեքշաբթի եւ ուրբաթ: Վերջին քննությունը նշանակված է հունիսի 23-ին:Գնահատման եւ թեստավորման կենտրոնից տեղեկացանք, որ համապատասխան որոշման նախագիծն արդեն պատրաստ է:Ըստ առանձին օրերի եւ առարկաների` միասնական քննությունները կանցկացվեն հետեւյալ հերթականությամբ. հունիսի 2 – կենսաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն հունիսի 6 – «հայոց լեզու եւ գրականություն» հունիսի 9 – ֆիզիկա հունիսի 13 – օտար լեզուներ հունիսի 16 – մաթեմատիկա հունիսի 20 – հայոց պատմություն, քիմիա հունիսի 23 – ռուսաց լեզու Քննությունների օրերի մասին նախագիծը կհաստատվի, ապա գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) պաշտոնական կայքում կտեղադրվի մայիսի 2-ից հետո: Նշենք, որ ԳԹԿ-ն ավարտել է միասնական քննություններին մասնակցել ցանկացող շրջանավարտների դիմում-հայտերի ընդունման ու նաեւ դրանց ճշգրտման գործընթացը: Ըստ այդմ, այս տարի միասնական քննությունների առաջին՝ հիմնական փուլին կմասնակցի մոտ 9 հազար 800 դիմորդ: Երկրորդ փուլի ընդունելության մասին կհայտարարվի ավելի ուշ»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում
