«Դանիել Իոաննիսյանի և «ՍԱՍ Գրուպի» ձայնագրությունները չեն կարող հիմք ընդունվել՝ գործ հարուցելու համար». Գառնիկ Իսագուլյան
ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը անդրադարձավ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի Սահմանադրական դատարան դիմելուն՝ ընտրությունների արդյունքները չեղարկելու համար:«ՀՀ առաջին նախագահը չի կարողանում հետ կանգնել իր այն գաղափարից, որ զիջելով և խաղաղություն մուրալով՝ հնարավոր է այդ իրավիճակին հասնել: Խաղաղությունը չեն մուրում, այլ նվաճում են, հասարակությն համար սա միանշանակ ընկալելի է»,- ասաց նա: Անդրադառնալով Սահմանադրական դատարանի դիմումին կցված՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի հրապարակած, ինչպես նաև՝ «ՍԱՍ գրուպի» ժողովի գաղտնի ձայնագրությանը՝ Գ. Իսագուլյանը նշեց, որ այդ ձայնագրությունները չեն կարող փաստ հանդիսանալ, քանի որ համապատասխան թույլտվություը ձայնագրության պետք է տրվեր դատարանի կողմից: «Հիմա մենք կարող ենք այստեղ բեմադրություն ցույց տալ, բոլորս պայմանավորվենք, որ մենք հիմա ՀԱԿ-ի գրասենյակում ենք, բոլորիդ զգուշացնեմ, որ սենց խոսակցություններ ենք ծավալելու, այդ խոսակցության ժամանակ ես՝ որպես ՀԱԿ-ի անդամ, ձեզ դիմելու եմ այս հարցերով, դուք էլ այս պատասխաններն ինձ կտաք, մի ձայնագրություն կտանք ու կներկայացնենք՝ որպես ՀԱԿ-ում արված ձայնագրություն», պարզաբանեց նա:
