Ինչ են մտածում ներկա և նախկին նախագահները
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կքվեարկի Էմանուել Մակրոնի օգտին: Իսկ ներկայիս Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հորդորել Է երկրի կառավարության անդամներին՝ հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու Մարին լե Պենն ամենացածր արդյունքն ունեննա: «Էմանուել Մակրոնի հաղթանակը հավանական է, ես արդեն այդ մասին ասել եմ, խնդիրն «Ազգային ճակատի» արդյունքն է, որը կախված կլինի բոլոր ուժերի կենտրոնացումից: Լե Պենը ձայների 30-35 տոկոսը կստանա կամ 40 տոկոսը, դա նույն բանը չԷ»,-ասել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Սարկոզիի հայտարարության մեջ էլ ասվում է. «Կարծում եմ, որ Մարին լե Պենի ընտրվելը եւ նրա նախագծի իրականացումը կհանգեցնի մեր երկրի ու նրա քաղաքացիների համար չափազանց ծանր հետեւանքների, ուստի երկրորդ փուլում ես քվեարկելու եմ Էմանուել Մակրոնի օգտին: Այդ ընտրությունը թելադրված է պատասխանատվության գիտակցումով եւ բնավ նրա նախագծին աջակցության դրսեւորում չէ»:
