Պուտինի զենքի շուկան անկում է ապրում. Bloomberg-ի անդրադարձը
BloombergView պարբերականն անդրադարձել է ռուսական զենքիարտադրանքին: Ինչպես գրել է Թոբին Հարշոուն իր հոդվածում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շատ է հպարտանում Սիրիայում իր բանակի գործողություններով և ցիտել է Պուտինի խոսքը, որն արել է այս շաբաթ ռուսական պաշտպանական ընկերությունների հետ հանդիպմանը: «Իհարկե, չպետք է բաց թողնել այս հնարավորությունը, որպեսզի ամրապնդենք մեր դիրքերը սպառազինության համաշխարհային շուկայում»,- ասել էր Պուտինը: Թոբին Հարշոուն գրում է. «Չնայած Պուտինը հպարտ ելույթներ է ունենում, դժվար չէ դրանցում նկատել հիասթափության նոտաներ: Ռուսական արտադրության զենքի վաճառքը, որը վերջին տարիներին զգալի աճել էր, այժմ ստագնացիա է ապրում: Եվ դա տեղի է ունեցել ոչ ճիշտ ժամանակին, երբ նավթի գները ամայացնում են երկրի տնտեսությունը՝ ռազմական ներուժի զանգվածային հզորացման ֆոնին: 2005-2013թթ. Ռուսաստանի զենքի համաշխարհային վաճառքը երեք անգամ աճել է, բայց այդ ժամանակահատվածից հետո կամ ամեն տարի նվազել է, կամ մնացել է նույն մակարդակի վրա»:
