«Սոյան, եգիպտացորենն ու կանաչ ոլոռը հարուստ են ԳՄՕ-ով».Լևոն Աճեմյան
«Սպառողների ազգային ասոցիացիայի» գյուղդեպարտամենտի ղեկավար Լևոն Աճեմյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց,որ մտել ենք ԵՏՄ և ենթարկվում ենք ընդհանուր տեխնիկական կանոնակարգերին, որոնց մեջ հստակ նշված է, որ կարելի է օգտագործել տրանսմոդիֆիկացված արտադրանք, որը, եթե 0.9%-ից ավելի է՝ պետք է մակնշվի.« Այսինքն՝ սովորաբար դա թույլատրվում է, բայց մենք գիտենք, որ ամբողջ աշխարհում արտադրվող սոյայի, եգիպտացորենի ու կանաչ ոլոռի 90-95%-ը գենոմոդիֆիկացված է, բայց արտադրանքների վրա դա չի նշվում»: «Ամբողջ ներկրված արտադրանքը պետք է վերահսկել: Շատ բաներ մեզ մոտ չեն վերահսկվում այն պատճառով, որ չունենք համապատասխան լաբորատորիաներ։ Գենետիկորեն մոդիֆիկացված արտադրանքը մեզ մոտ գրեթե չի վերահսկվում։ Իմանալով Հայաստանը ներկրում է ապրանքներ, որոնք մենք չենք վերահսկում, օրինակ՝ տրանսճարպերը, որոնք հետերոգենացված սովորական բուսայուղերն են, որոնք շատ վնասակար են օրգանիզմի համար»,ասաց նա:
