Մեծամորի ատոմակայանը մեծ սպառնալիք է տարածաշրջանի համար.Ադրբեջան
«Չեռնոբիլի աղետի հերթական տարելիցի օրը զորակցություն հայտնելով Ուկրաինայում, Բելառուսում եւ Ռուսաստանում դրանից տուժածներին՝ Ադրբեջանը միջազգային հանրությանը կոչ է անում ուշադրություն դարձնել իրենից լուրջ սպառնալիք ներկայացնող Մեծամորի ԱԷԿ-ին, որը 1976 թվականին կառուցվել է նույն այն տեխնոլոգիայով, ինչ Չեռնոբիլի ԱԷԿ-ն է ժամանակին կառուցվել»,-Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի 31-րդ տարելիցի օրը հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն: «Հայկական ԱԷԿ-ի կառուցումից հետո այնտեղ նշանակալի կապիտալ վերանորոգում չի իրականացվել: Բացի այդ, այն գտնվում է սեյսմիկ առումով ակտիվ գոտում: Հայաստանը միջոցներ չունի ԱԷԿ-ի տեխնիկական անվտանգությունը ապահովելու համար: Ատոմակայանը մեծ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանում բնակվող միլիոնավոր մարդկանց համար»,- նշվում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
