«Ծառուկյանը վերջապես համակերպվեց այն մտքի հետ, որ կարող է որպես ընդդիմություն հանդես գալ». Իսագուլյան
«Միակ կուսակցությունը որ կարողացավ վարկանիշային ցուցակներով բոլոր ըտրատարածքներում ձևավորել մարդկանց թվականակ, ՀՀԿ-ն էր»,- այսօր հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Առաջին շերտով, ըստ բանախոսի, աշխատում էին անհատ թեկնածուները, երկրորդ շերտով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը: Սրան գումարվեց Սերժ Սարգսյանի անհատական աշխատանքը բոլոր 13 ընտրատարածքներում գրանցված անհատական թեկնածուների հետ։ «Ծառուկյանն ասաց, որ այլեւս այլընտրանքային ուժ չեն, այլ ընդդիմություն: Վերջապես համակերպվեց այն մտքի հետ, որ կարող են որպես ընդդիմություն հանդես գալ»,-անդրադառնալով օրերս «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ընդդիմություն լինելու մասին մեկնաբանություններին, ասաց Գառնիկ Իսագուլյանը: Ըստ Գառնիկ Իսագուլյանի՝ Կոնգրես–ՀԺԿ դաշինքը չհասավ հաջողության այն պատճառով, որ հասարակութունը, կողմ լինելով խաղաղության, հստակ գիտակցում է, որ «խաղաղության զիջումներով չես հասնի. խաղաղությունը չեն մուրում, այլ նվաճում են»: Ինչ վերաբերում է նոր խորհրդարանում հնարավոր կոալիցիաներին, նա կարծում է, որ ՀՀԿ-ն կոալիցիա կկազմի ՀՅԴ-ի հետ. «Գիտեմ նախագահի տրամադրվածությունը, որ տրամադրված է կոալիցիա ձեւավորելու»:
