Այդքան լավ են նայել, կաշառել են, ո՞նց են էդքանից հետո բողոքել. Զուրաբյանը՝ Մուկուչյանին
Այսօր Սահմանադրական դատարանում տեղի ունեցավ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի հիման վրա՝ ԱԺ ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին ԿԸՀ-ի որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի լսումը:ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը անկեղծ զարմանք հայտնեց, որ ինչու են դիտորդները այդպիսի տեղեկություններ, դժգոհություններ ներկայացրել, իրենք դիտորդներին սուրճ են տվել, անգամ մեքենայով ճանապարհել են: Անդրադառնալով դաշինքի դիմումում քվեաթերթիկների ներս ու դուրս բերման շուրջ 70 փորձի արձանագրմանը՝ Մուկուչյանը նշեց, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հոլովակ էր պատրաստել այն մասին, թե ինչպես կարելի է խաբել մարդկանց, որոնք ստիպում են գնալ ու քվերակել սեփական կամքին հակառակ: «Երբ ձեռք է տալիս վկայակոչում են, երբ ձեռք չի տալիս չեն վկայակոչում: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսահոլովակ է պատրաստել, թե ինչպես կարելի է խաբելու եղանակով քվեախցում փոխել քվեաթերթիկները և ինչ եղանակով դրանք դուրս բերել: Տարբեր նախաձեռնություններ ու կուսակցություններ սրան չանդրադարձան, ինչո՞ւ չասացին, որ դա հակասում էր օրենքին» - նշեց նա:
