Չնվնվա՛լ ու ողջ աշխարհից չբողոքե՛լ. մենք ի՞նչ պետություն ենք կառուցում

Երեկ ողջ հայությունը, ինչպես ամեն տարի, սրտատրոփ սպասում էր ԱՄՆ նորընտիր նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձին: ԱՄՆ նախագահական վերջին ընտրապայքարն առանձնացավ նրանով, որ ԱՄՆ նախագահի 2 թեկնածուները` ոչ Քլինթոնը, ոչ Թրամփը որևէ խոստում չտվեցի Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Այս տարի նույնիսկ կասկածներ կային, թե արդյոք Թրամփը ապրիլքսանչորսյան ուղերձ կհղի՞... Այնուամենայնիվ, ԱՄՆ նոր վարչակազմը չփոխեց ավանդույթ, և ապրիլքսանչորսյան ուղերձը հրապարակվեց: Ընդ որում` նույնությամբ, ինչը հնչում էր Օբամայի օրոք: «Այսօր մենք հիշում և ոգեկոչում ենք 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկի՝ Մեծ Եղեռնի տառապանքների բովով անցածներին: 1915թ. սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիների ընթացքում, մեկ ու կես միլիոն հայեր զոհ են գնացել տեղահանություններին, կոտորածներին ու մահվան երթերին: Ես միանում եմ Ամերիկայի հայկական համայնքին և աշխարհասփյուռ հայությանը՝ սգալու կորսված մարդկային անմեղ կյանքերի ու կրած բազում տառապանքների վիշտը: Մտորելով մարդկային պատմության այս մռայլ դրվագի շուրջ՝ մենք նաև արժանին ենք մատուցում հայ ժողովրդի աննկուն ոգուն: Շատերը նոր կյանք կերտեցին Միացյալ Նահանգներում և իրենց անջնջելի ներդրումն ունեցան մեր երկրում՝ իրենց սրտում վառ պահելով հիշողությունները պատմական հայրենիքի մասին, որտեղ նրանց նախնիները կերտել էին հնագույն հզոր քաղաքակրթություններից մեկը: Մենք պետք է հիշենք վայրագությունները, որպեսզի թույլ չտանք դրանց կրկնությունը: Մենք ողջունում ենք ցավալի անցյալի փաստերն ընդունելու ու դրանց հետ հաշվի նստելու ջանքերը, որ ձեռնարկվում են հայերի ու թուրքերի կողմից՝ որպես առավել արդարացի ու հանդուրժողական ապագայի համար հիմքեր նախապատրաստելու հույժ կարևոր քայլ»: Այսպիսով, Միացյալ Նահանգները կրկին օգտագործեց «Մեծ Եղեռն» արտահայտությունը, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն կասկածի տակ չի դնում 1915թ. հայերի բնաջնջման քաղաքականությունը Օսմանյան կայսրության կողմից: Պարզապես` խնդիրը տերմինոլոգիայի մեջ է, պաշտոնական Վաշինգտոնը չի օգտագործում ցեղասպանություն եզրույթը` Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերություններում ևս մեկ խնդիր էլ չավելացնելու համար: Առհասարակ, մենք կենտրոնացել ենք Վաշինգտոնի կողմից` ցեղասպանություն բառն արտասանել-չարտասանելու շարունակական սպասման վրա, բայց իրականում, խորքային, եթե մոտենանք հարցին` դա անիմաստ սպասում է: Որովհետև 1981թ. ԱՄՆ նախագահ Ռեյգանը արտասանել է ցեղասպանություն բառը, ասելով, որ` Արևմտյան Հայաստանում հայերի նկատմամբ կատարվել է Ցեղասպանություն: Ե՞վ...  Ի՞նչ է փոխվել դրանից հետո: Ոչինչ... Այսինքն, պետությունները Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ չդնելով` ցեղասպանություն բառը արտասանել-չարտասանելու դիլեման դարձրել են սեփական երկրների շահերի սպասարկման հարց: Եթե պետք է Թուրքիայի «քթին խփել»` նրանք կարող են սպառնալ, որ կճանաչեն Հայոց Ցեղասպանությունը, եթե ամեն ինչ կարգին է Թուրքիայի հետ հարաբերություններում` չեն արտասանի Ցեղասպանություն բառը: Ահա, թե ինչու Հայաստան պետությունը պետք է կենտրոնանա հզոր պետություն կառուցելու գործին` քաջ գիտակցելով, որ բոլոր մյուս պետություններն էլ ունեն իրենց շահերը ու առաջնորդվում են իրենց շահերով: Եթե մի պահ պատկերացնենք, որ աշխարհի հզոր բոլոր երկրները ճանաչեցին Հայոց Ցեղասպանությունը, ինչը վաղ թե ուշ, իհարկե, լինելու է, իսկ մենք ո՞ւր ենք հասած լինելու, մեր երկրի ներսում ինչ պետությո՞ւն ենք կառուցած լինելու: Անվերջ նվնվալու, ամբողջ աշխարհից բողոքելու ու դժգոհելու, խաբված, հիասթափված մնալու փոխարեն` Հայաստան պետության իշխանություններն ու հասարակությունը մեկ անելիք ունեն` հզոր պետություն կառուցել, որի դիրքորոշման հետ բոլորը հաշվի կնստեն և կհարգեն նրա շահերը: Հետևաբար` կառուցո՞ւմ ենք այնպիսի պետություն, որի շահը աշխարհի առաջատար պետությունները կընդունեն... Այստեղ է գլխավոր խնդիրը: Թամար Բագրատունի

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Վերաքննիչ դատարանի որոշումը էս ճնշումների պայմաններում խիզախ որոշում է. Արա Զոհրաբյան (video) Ավտովթար՝ երթուղայինի մասնակցությամբ․ կա տուժած Կանդազին տնային կալանքը տրվեց (video) Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման, հող չհանձնելու համար․ Գեղամյան Եթե Վեհափառը կալանավորվի, ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը. Միքայել Սրբազանի առաջին խոսքերը (video) Հայ մարդու արյուն-քրտինքով մշակած ու վաստակած բերքը փչանում է բեռնատարներում․ Գոհար Ղումաշյան ՇՏԱՊ․ Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց (video) Բելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվածները. Զելենսկի Չեմ հավատում ադրբեջանցիների գալուն, Ալենը երդվել է․ Սեյրան Չիլինգարյանը հեգնեց (video) Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարացնել Կանդազի կալանքը (video) Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի «Հենց ադրբեջանական առաջին ավտոբուսը մտավ Հայաստան, Փաշինյանը փախչելու է, կամ…»․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո Փաշինյանի վրա ծանր է նստելու ԵԱՏՄ նիստին մասնակցելը․ ինչ է սպասվում (video) «Վրեքներովդ անցնելու են, չեք հասցնելու օֆ էլ անեք, դուք չգիտեք՝ ինչ է սպասվում». Սեյրան Չիլինգարյան (video) «Հրեշ Պուտինի» գաղափարը ներարկել են իրենց պես պրիմիտիվ ուղեղներ․ Հակոբ Բադալյան Սեդա Սաֆարյանը չի՛ կարող մասնակցել վաղվա նիստին. Արամ Վարդևանյան (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, ստո՛պ․․․ սովածների բունտ է հասունանում»․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Երևանում հունիսի 25-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Եթե մեր երկիրը ղեկավարեր պետական շահի մասին տարրական գիտելիք ունեցող անձ,ապա Ալիևն իրեն զուսպ կպահեր Արամ Վարդևանյանը խայտառակ փաստեր բերեց գաղտնալսումների վերաբերյալ (video) Իսրայելական բանակը դուրս է եկել Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտուց. Reuters Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (video) Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել Երևան-Սևան ավտոճանապարհին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am