«Գործ ունենք մի դիմումի հետ, որը զուրկ է հիմնավորումներից». Տիգրան Մուկուչյան
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր Սահմանադրական դատարանում ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումի վերաբերյալ իր ելույթում զարմացած ասաց, որ ինչու են դիտորդները այդպիսի տեղեկություններ, դժգոհություններ ներկայացրել, իրենք դիտորդներին սուրճ են տվել, անգամ մեքենայով ճանապարհել են: Մուկուչյանն առանձին-առանձին անդրադարձավ դաշինքի դիմումում առկա գրեթե բոլոր բաժիններին` ամեն անգամ նշելով, որ այն զուրկ է հիմնավորումներից: Նրա խոսքով` չի նշվել որևէ հստակ դեպք, որ կատարվել է քարոզչություն պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ, և դիմումատուի եզրահանգումները կառավարության անդամների` աշխատանքի ժամանակ քարոզչություն իրականացնելու մասին, հիմնազուրկ են: «Գործ ունենք մի դիմումի հետ, որը զուրկ է հիմնավորումներից»,- ասաց նա:
