Դմիտրի Մեդվեդեւի հանդեպ վստահության մակարդակը կտրուկ անկում է ապրել
Լեւադա կենտրոնի իրականացրած հարցման տվյալներով ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հրաժարականին «միանշանակ այո» են ասել հարցման մասնակիցների 18 տոկոսը, իսկ «ամենայն հավանականությամբ այո»՝ 27 տոկոսը։ РБК-ի հաղորդմամբ՝ վարչապետի հանդեպ վստահության մակարդակը կտրուկ անկում է ապրել։ Աճել է նաեւ Մեդվեդեւին բոլորովին չվստահող հարցման ենթարկվածների թիվը՝ 14-ից 19 տոկոս համապատասխանաբար։ Վերջին տարիներին հարցման ենթարկվածները բացասաբար են վերաբերվում վարչապետին։ Նվազել է վարչապետին համակրանք հայտնողների թիվը (2013-ի 12 տոկոսից 2017-ի ապրիլին այն հասել է 8-ի)։ Լեւադա կենտրոնի սոցիոլոգ Ստեփան Գոնչարովն ասել է, որ Մեդվեդեւի վարկանիշն ընկել է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնու նկատմամբ հետաքննության, ներքին տնտեսական խնդիրների եւ «հետղրիմյան կոնսենսուսի» արդյունավետության նվազելու պատճառով։
