Նոր աշխատատեղ են նկարում
Hayeli.am-ին տեղեկություններ են հասել, որ վերջին շրջանում պետական եկամուտների կոմիտեի տարածքային մարմինները ակտիվ աշխատանք են տանում փոքր ու միջին գործատուների հետ ՝ հորդորելով նրանց գրանցել ստվերում գտնվող և առ այսօր չգրանցված բոլոր աշխատողներին: Նրանք փորձում են գործը գլուխ բերել խնդրել համոզելու միջոցով, հարկադրանքի դիմելով միայն որպես վերջին միջոց: ՊԵԿ տեսուչները, ի պատասխան տնտեսվարողների այն պնդումների, թե իրենց ձեռնտու չէ գրանցելը, բացատրում են, որ այդ գրանցումն իրենց խիստ անհրաժեշտ է, որովհետև մեկ-երկու ամիս անց կառավարությունը հարկադրված է լինելու ներկայացնել վարչապետ Կարեն Կարապետյանի ձեռքբերումները, մասնավորոապես նոր ստեղծված աշխատատեղերը:Իրականում սակայն եղած աշխատատեղերի գրանցումը ամենևին էլ նոր աշխատատեղերի ստեղծում չէ, այն ընդամենը ստվերի դեմ պայքար է:
