Թրամփի անսպասելի «անակնկալները» Պուտինին

ԱՄՆ նախագահի պաշտոնում եղած առաջին 100 օրում Դոնալդ Թրամփի գործողությունների ժողովրդականության վարկանիշը կազմել է 42 տոկոս, ինչը դարձել է ամենացածր ցուցանիշը նախագահների շարքում՝ Դուայթ Էյզենհաուերի ժամանակներից ի վեր։ Այդպիսի են հարցման արդյունքները, որն անցկացրել են ABC հեռուստաընկերությունն ու The Washington Post պարբերականը։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Թրամփի օգտին քվեարկած գրեթե բոլոր ամերիկացի ընտրողները (93 տոկոս) չեն փոխել իրենց կարծիքը պետության ղեկավարի մասին և նախկինի պես հավանություն են տալիս պետական բարձրագույն պաշտոնում նրա գործունեությանը։ Իրենց կարծիքը չեն փոխել նաև Հիլարի Քլինթոնի կողմնակիցները (92 տոկոս)։ Բոլոր հարցավծների ավելի քան կեսը (53 տոկոս) կարծում է, որ Թրամփը ուժեղ առաջնորդ է, սակայն 58 տոկոսը հակված չէ վստահել նրան։ Հարցումն անցկացվել է 1004 քաղաքացու շրջանում, ապրիլի 17-20-ը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում քննադատել է իր գործունեության վերաբերյալ հարցումները և մեղադրել ԶԼՄ-ներին ամերիկացիների շրջանում իր ցածր վարկանիշի մեջ։ ԱՄՆ նախագահը ԶԼՄ-ներն անվանել է կեղծ և իր դեմ բացասաբար տրամադրված։ «Այսօրվա նոր հարցումները շատ լավն են, եթե հաշվի առնենք, որ ԶԼՄ-ների մեծամասնությունը կեղծ են և գրեթե միշտ բացասաբար տրամադրված։ Ես նախկինի պես կհաղթեմ Հիլարիին տրված ձայների թվով»,-գրել է Թրամփը։ Ինչևէ, ԱՄՆ նախագահները, որքան էլ մշտապես նախընտրական շրջաններում կենտրոնացել են ներքին խնդիրների լուծման վրա, այնուամենայնիվ նրանց վարած արտաքին քաղաքական որոշումներն են նրանց վարկանիշի բարձրացման կամ նվազման հիմնական պատճառները: Թերևս Թրամփն էլ բացառություն չի լինի: Սիրիայում վերջին հարվածները, Ռուսաստանի նկատմամբ որդեգրվող կոշտ քաղաքականությունը, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ նոր նախագահի վարկանիշի բարձրացման պատճառ կդառնա: Իսկ որ նախագահ Թրամփը փոխեց իր մոտեցումները, մասնավորապես, Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության հարցում` փաստ է: Հիշենք ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավում Ռուսաստանի քարոզչությունը, թե ինչպես էին սրտատրոփ սպասում Թրամփի հաղթանակին, իսկ հաղթանակից հետո էլ` շնորհավորում, ցնծություն ապրում ու շամպայնի բաժակով շնորհավորում միմյանց` Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններում «մեղրամիս» խոստանում: Բայց «ռեալպոլիտիկը» այլ է... ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան կառավարությունն ակտիվ աշխատանք է տանում՝ ուղղած «Մագնիտսկու օրենքի» պոտենցիալ խախտողներին ի հայտ բերելուն։ Հիշեցնենք, որ օրենքը նախատեսում է պատժամիջոցների սահմանում ռուսաստանցիների դեմ, ովքեր ամերիկյան ղեկավարության կարծիքով՝ մասնակից են մարդու իրավունքների խախտմանը։ Այս մասին նա հայտնել է նամակում, որը հասցեագրված է եղել Սենատի և Ներկայացուցիչների պալատի կոմիտեներին։ «Իմ վարչակազմն ակտիվորեն ի հայտ է բերում անձանց ու կազմակերպությունների, որոնց նկատմամբ կարող է կիրառվել օրենքը, և հավաքում ապացույցներ, որոնք անհրաժեշտ են դրա կիրառման համար»,-հայտարարել է նա։ Նա նաև հավելել է, որ առաջիկա շաբաթներին և ամիսներին կանցկացվի մանրակրկիտ միջգերատեսչական ստուգում՝ մարդու իրավունքների խախտումներում և կոռուպցիայի մեջ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելուն ուղղված պարտականությունների կատարումն ապահովելուն։ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հեռախոսազրույցի ժամանակ վստահեցրել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, որ Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները կմնան ուժի մեջ։ Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոները Պորոշենկոյին հայտնել է, որ Ուկրաինայում տիրող իրավիճակը խոչընդոտում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների բարելավմանը, ինչպես նաև այն, որ պատժամիջոցներն ուժի մեջ կմնան մինչ Ղրիմի վերադարձն ու Մինսկի համաձայնագրերի լիարժեք իրագործումը։ Ռուս-ամերիկյան հարաբերություններն այս օրերին առնչվում են աշխարհի տարբեր խնդիրներին: Ռուսաստանի ռազմական ինքնաթիռները չորրորդ օրն անընդմեջ նկատվում են Ալյասկայի մոտ թռչելիս: Այդ մասին հայտնում է CNN-ը` վկայակոչելով Պենտագոնի աղբյուրին: Ինչպես հաղորդվում է՝ վերջին անգամ ռուսական կործանիչները մտել են ԱՄՆ հակաօդային պաշտպանության նույնականացման գոտի` Անկորիջից 700 ծովային մղոն հեռավորության վրա: Պենտագոնում պնդում են, որ այդպիսի թռիչքները չեն սպառնում Միացյալ Նահանգներին, սակայն դրանց հաճախականությունը ուշադրություն է գրավում: ԱՄՆ-ը պատրաստ է անել անհրաժեշտ ամեն բան՝ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման համար՝ Հյուսիսային Կորեայից եկող սպառնալիքի համատեքստում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Սիդնեյում Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլի հետ կայացած բանակցություններից հետո։ «ԱՄՆ-ը դաշնակիցների հետ համատեղ կշարունակի տնտեսական և դիվանագիտական ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա՝ պահպանելու համար Կորեական թերակղզու միջուկազերծ կարգավիճակը։ Մենք դիտարկում ենք գործողություների բոլոր հնարավոր տարբերակները»,-ասել է նա։ Իր հերթին Ավստրալիայի վարչապետը կոչ է արել Չինաստանին օգտվել Փխենյանի վրա իր «վիթխարի ազդեցությունից»՝ ստիպելու նրան հրաժարվել հրթիռային և միջուկային ծրագրերի զարգացումից։ Իսկ Ճապոնիայի ինքնապաշտպանության ծովային ուժերը կիրակի հայտարարել են Խաղաղ օվկիանոսում «Կառլ Վինսոն» ավիակրի հետ համատեղ զորավարժություններ սկսելու մասին: Այս մասին հաղորդագրությունը հրապարակված է Ճապոնիայի ինքնապաշտպանության ծովային ուժերի պաշտոնական կայքում: «Ապրիլի 23-ին սկսվում են ԱՄՆ ռազմածովային ուժերի հետ համատեղ զորավարժությունները: Զորավարժությունների տեղը Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասն է: Ճապոնական կողմից զորավարժությունների հրամանատարն է Երկրորդ ուղեկցորդ նավատորմի փոխծովակալ Հիրոյուկի Իզումին: Մասնակցում են «Սամիդարե» և «Ասիգարա» էսկադրային ականակիրները: ԱՄՆ-ի կողմից՝ «Կառլ Վինսոն» ավիակիրը և այլ նավեր: Կմշակվեն բոլոր տեսակի տակտիկական գործողությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ճապոնիայի ռազմական նավերը Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ հարվածային ավիակիր խմբին միացել են Ֆիլիպինների մոտ: Սպասվում է, որ զորավարժություններից հետո, որոնք մի քանի օր կտևեն, ԱՄՆ հարվածային ավիակիր խումբը կտեղակայվի Կորեական թերակղզու մոտ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր Ռազմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին ՀԱՊԿ անդամ երկրների զnրախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Փեզեշքիանը օգնություն է առաջարկել Եմենում հակամшրտության կարգավորման գործում Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները Սի Ծինփինն ու Թրամփը համամիտ են՝ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի Նիկոլը ճիշտ էր, երբ մեր խոսքը համարում է դատարկ կենացներ Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Իշխանությունը տրանսպորտ է հատկացրել Տիգրանաշենին՝ տեղեկանալով «Ուժեղ Հայաստան»-ի նախաձեռնության մասին Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից շենք է փլուզվել ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Նիկո՛լ, անունդ տալուց հետո բերանս պետք ա ողողեմ. տեսար՝ ՄԱԿ-ում քեզ ինչ օրը գցեցին. քաղաքացի (video) Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարան Ալե՛ն Սիմոնյան, գլուխդ պատին ես տվել․ ես իմ կյանքի գնով պաշտպանելու եմ եկեղեցին․ Անդրեասյան (video) ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ «Արա՛, դու մեռելի փողն էլ կերար․ էդ էլ կերար, որ Իվետան ու Թաթան գան հրապարակում պարեն»․ Անդրեասյան (video) Նիկո՛լ, լավ լսիր՝ հակակոռուպցիոնը առաջինը քեզնով է զբաղվելու․պարգևավճարներդ կոպեկ-կոպեկ հետ ես տալու (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am