«Մենակ էդ էր պակաս, որ գլխավոր ընտրակեղծարարն ինձ նկատողություն անի». Լևոն Զուրաբյանն ու Տիգրան Մուկուչյանը վիճեցին
Այսօր Սահմանադրական դատարանում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի հիման վրա՝ ԱԺ ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին ԿԸՀ-ի որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի լսումների ժամանակ հայցվոր կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն ավարտեց փաստարկների մանրամասն ներկայացումը, որից հետո սկսվեց հարց ու պատասխանի փուլը։Դիմումի քննության ժամանակ միջադեպ տեղի ունեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի միջև: Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ապրիլի 2-ին՝ ժամը 07:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում, ինտերնետային հեռարձակումը ընտրատեղամասերում դադարել է: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ ընդհատելով հայտարարեց, որ ընտրության մասնակից ուժերի գրասենյակներն ունեցել են մուտք տեսաձայնագրություններին։ Զուրաբյանը բարձրացրեց մատն ու հորդորեց չմիջամտել։ «Առանց մատի, առանց մատի խոսեք», - ասաց Մուկուչյանը: ի պատասխան Զուրաբյանը նշեց. «Խնդրում եմ միջամտություն չանել: Մենակ էդ էր պակաս, որ գլխավոր ընտրակեղծարարն ինձ դիտողություն անի»:
