Հռոնի պապ Ֆրանցիսկոսը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն է մեկնում որպես խաղաղության դեսպանորդ: Այդ մասին ասված է քահանայապետի՝ եգիպտացիներին հղված ուղերձում, որն ապրիլի 25-ին տարածվել է Կահիրեում:«Ես Եգիպտոս եմ ժամանում որպես բարեկամ եւ խաղաղության ավետաբեր», -ասվում է քահանայապետի ուղերձում։
Հռոմի պապը նաեւ նշել է, որ Եգիպտոս այցելությունը կամրապնդի «էկումենիկ երկխոսությունը Ղպտի ուղղափառ եկեղեցու հետ», որի հետեւորդների մեծամասնությունն ապրում է Եգիպտոսում:
Հռոմի պապը խաղաղություն է մաղթել Եգիպտոսի ժողովրդին՝ հավելելով, որ Եգիպտոս է ժամանում «երախտագետ ու բաց սրտով»։
Եգիպտոս առաքելական այցը նախատեսված է ապրիլի 28-29-ին։ Այցը պատասխանն է Եգիպտոսի նախագահ Աբդել աս-Սիսիի, կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների, ղպտիների պատրիարք Թավադրոս II-ի եւ «Էլ Ազհար» համալսարանի գերագույն իմամ շեյխ Ահմեդ աթ Թեյբի հրավերի։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից