Ամերիկյան կինովարձույթում «Խոստում»-ը տապալվել է. ում ջանքերով
Ինչպես հաղորդում է The Hollywood Reporter պարբերականը՝ Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմը, որի բյուջեն կազմում է շուրջ 100 միլիոն դոլար, տապալվել է ամերիկյան կինովարձույթում: Ինչպես հաղորդվում է այն մեծ դժվարությամբ է ընդգրկվել ԱՄՆ կինովարձույթի լավագույն տասնյակում՝ չնայած սոցիալական ցանցերում կազմակերպված լայնածավալ քարոզարշավին, սակայն ֆիլմի պրոդյուսերները նշել են, որ ֆիլմը հաղթել է, քանի որ նպատակը մարդկանց իրազեկելն էր, ոչ թե գումար վաստակելը: ԱՄՆ Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ևս բարձրաձայնել է այս մասին: Նրա խոսքով, որոշ կինոթատրոններում մեծ քանակությամբ տոմսերի նախնական գնում է տեղի ունենում, ինչից հետո՝ ցուցադրումից կարժ ժամանակ առաջ, դրանք հետ են վերադարձվում: Որպես հետևանք կինոթատրոնները չեն հասցնում վաճառել ազատված տոմսերն, ու դիտումն անցնում է կիսադատարկ դահլիճներում: «Պարզ էր, որ Թուրքիայի կառավարությունն ամեն կերպ ազդելու է ֆիլմի վրա: Ամենատարբեր ստուդիաներից մեզ ասել են, որ կարևոր չի՝ ֆիլմն ինչքան լավը կլինի, մի շարք ընկերություններ չեն վարձակալի այն»,- ասել էր ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը:
