Ով կփոխարինի Զիդանին
AS սպորտային պորտալի հաղորդմամբ՝ Զինեդին Զիդանը «Ռեալ»-ի ղեկին ոչ մի գավաթ չնվաճի, ապա կհեռանա զբաղեցրած պաշտոնից: Ինչպես նշվում է՝ նրա փոխարեն հավանական թեկնածու կարող է լինել Գերմանիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը: Քննարկում է նաև «Չելսի»-ի մարզիչ Անտոնիո Կոնտեի և «Տոտենհեմ»-ի մարզիչ Մաուրիսո Պոչետինոյի թեկնածությունները: Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը և «Բարսելոնա»-ն ունեն հավասար միավորներ Իսպանիայի առաջնությունում և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
