«Չի բացառվում,որ տրանսպորտի գինը կդառնա 200 դրամ». Ալեն Սիմոնյան
Անդրադառնալով ճարտարապետ Մկրտիչ Մինասյանի դիտարկմանը, թե՝ փող չկա, ինչպե՞ս է «ԵԼՔ»-ն ավագանու ընտրությունների իր նախընտրական ծրագրում ամրագրել մետրոյի առնվազն մեկ կայարան կառուցելու կետը, «ԵԼՔ» դաշինքի ավագանու թեկնածու Ալեն Սիմոնյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում ասաց.«Ճիշտ կառավարման պարագայում ոչ միայն մեկ, այլեւ մի քանի մետրոյի կայարան կարելի է կառուցել: Եթե պետական հարուստ պաշտոնյաներ ունենք, ուրեմն այդ փողն ինչ-որ տեղից գոյանում է: Պետք է կոռուպցիան վերացնել եւ գումարները ճիշտ օգտագործել, եւ մետրոյի կայարանը կկառուցվի»: «Մենք հետամուտ ենք լինելու նաեւ Երեւանի պատմամշակութային հուշարձանների պահպանությանը: Եթե Տարոն Մարգարյանն ուզենար, Փակ շուկան չէր քանդվի: Չկարողացա՞վ, չուզե՞ց, թե մասնակից էր, բայց դա տեղի ունեցավ:Չի բացառվում, որ եթե Տարոն Մարգարյանը վերընտրվի Երեւանի քաղաքապետ, տրանսպորտի գինը կդառնա 200 դրամ»,ասաց Ալեն Սիմոնյանը:
