Վարչապետն ընդունեց տոնավաճառի առևտրականներին
Այսօր՝ ապրիլի 25-ին, ՀՀ կառավարության շենքի մոտ «Առինջ մոլ», «Սուրմալու», «Փեթակ» և «Ֆիրդուսի» առևտրի կենտրոնների աշխատակիցները բողոքի ակցիա էին արել: Նրանք նշեցին, որ իրենց հիմնական նպատակը այն է, որ իրենց համար ստեղծեն բարենպաստ պայմաններ և պնդեցին, որ չեն խուսափում հարկերից: «Քանի որ երկրի վարչապետը մեր բոլորի կողմից հարգված և շատ արդար մարդ է, մենք տեսնում ենք, որ ինքն այս երկրում շատ լուրջ փոփոխություններ է անում, կարծում եմ՝ խելամիտ կլինի, որ մի քանիսով բարձրանանք ու անձամբ վարչապետի մոտ քննարկում անենք», – ասաց բողոքող առևտրականներից Արմեն Ներսիսյանը։ Արմեն Ներսիսյանը բոլորի անունից վարչապետին կոչ արեց ընդունել իրենց։ Արդյունքում՝ կառավարության ախշատակիցների ուղեկցությամբ բողոքի ակցիա իրականացնող մասնակիցներից չորսը բարձրացան կառավարության շենք:
