«Կանոններ այլեւս չկան». Լավրով
«Այժմ միջազգային հարաբերություններում իրադրությունն ավելի ծանր է, քան «սառը պատերազմի» ամենաթեժ պահին :Անտարակույս, այժմ իրադրությունն ավելի ծանր է: Այն ժամանակ գոյություն ունեին երկու կայսրություններ՝ Արեւմտյան եւ Խորհրդային, որոնցից յուրաքանչյուրը հակառակորդի դեմ հակամարտություններ էր հրահրում երրորդ երկրների տարածքում: Բայց ոչ երբեք իր սահմաններին եւ երբեք ուղղակիորեն: Նույնիսկ հրապարակային հռետորաբանությունն էր ավելի մեղմ: Այն ժամանակ երկու ճամբարներն էլ չէին անցնում թույլատրելիի սահմանները: Այսօր ոչ մի կարգի կանոններ այլես չկան»,- Esquire -ի փոխանցմամբ,ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը : Լավրովը պատմել է, որ իրեն եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին հաջողվում է կարգավորել հարաբերությունները, եւ նշել է, որ ինքը «եթե ոչ մտերմական, ապա լավ հարաբերություններ» է ունեցել բոլոր պետքարտուղարների հետ:
