Երկրում 4 D ձևաչափով խնդիրներ են առկա.Ազատ Արշակյան
«Սերժ Սարգսյանի ելույթը մասամբ էր ուղղված ՀՀ քաղաքացիներին: Դա իմպերիաներին ուղղված ելույթ էր: Սերժ Սարգսյանը խոսքն ուղղում էր հասարակությանը՝ ասելով, որ կան խնդիրներ, բայց իրենք չեն պատճառը:Երկրում 4 D ձևաչափով խնդիրներ են առկա: Հայաստանից արտագաղթում են, արդյունաբերությունը մեռնում է, սոցիալիզացիայի և սուվերենիզացիայի խնդիրներ կան»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը և հավելեց,որ Սերժ Սարգսյանին մեկ տարի է մնացել՝ կառավարման համար, և եթե նա սկսի խնդիրները լուծել, մենք պետք է ասենք՝ մնա, որ վերջացնես, եթե չսկսի, պետք է նայենք ժամացույցին, օրացույցին, թե երբ է ժամկետն ավարտվելու: «Այդ D-երը 1991, 92 թվականներին են սկսվել»,-հակադարձեց ասուլիսի մյուս խանախոս,ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը և շեշտեց նաև, որ իրենք երբևէ չեն ասում՝ շատ լավ է ամեն ինչ, խնդիրներ չկան, սակայն սահմանադրությունը հնարավորություն կտա այդ խնդիրները լուծել: «Նախևառաջ պետք է մեղավորներին գտնել: Հարկավոր է պարզել՝ ովքեր են քայքայում տնտեսությունը, նպաստում արտագաղթին: Համագյուղացիներով է ձևավորվում այսօր իշխանությունը: Հայաստանն աղքատանում է, իրենք՝ հարստանում են: Ցուցակը կա, իրենց մոտ է, իրենք գիտեն, թե ովքեր են այդ մարդիկ, դեկլարացիաներ են իրենց տալիս, կանչեք, պատժեք այդ մարդկանց:Քրեական աշխարհ կա, հիմա ասում են՝ եկեք, միանանք, ի՞նչ է՝ իրե՞նց միանանք: Բերել, հասցրել եք 1 մլն աղքատության, հիմա ասում եք՝ եկեք գրկախառնվենք: Ես չեմ ուզում գրկախառնվել այդ մարդկանց հետ, չի լինելու կոնսոլիդացիա»,-հորդորեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավորը: «Այո, կա նաև անձերի խնդիր: Ելույթում Սերժ Սարգսյանը կոչ արեց, որ բոլորս պետք է բարձրաձայնենք խնդիրների մասին և լուծում տանք դրանց:Եկեք այնպես չնայենք այդ ելույթին, կարծես ծնողական ժողով էր: Դա ելույթ էր՝ հանրաքվեից հետո: Եթե ունենք չինովնիկներ, որ չեն կարողանալու խնդիրները լուծել, պետք է ազատվենք նրանցից»,-նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:
