Կոչ Թուրքիային.թուլացնել լարվածությունը Սիրիայի սահմանին
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, ԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտնել է,որ Թուրքիան պետք է իրականացնի Սիրիայի հարցով Մյունխենում ու Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ լարվածության թուլացման համար: «Մի քանի օր առաջ մենք բոլորս, ներառյալ՝ Թուրքիան, քննարկել ենք հրադադարի ու Սիրիայում լարվածության թուլացման հարցը։ Բոլոր ուժերը, ներառյալ՝ Թուրքիան, պետք է գործեն այդ ուղղությամբ»,-ասել է Մոգերինին՝ պատասխանելով Թուրքիայի կողմից Սիրիայում քրդական դիրքերը գնդակոծելու և սիրիական տարածք ներխուժելու մասին հարցին։ Երկուշաբթի հայտնի էր դարձել, որ Սիրիայի սահմանին թուրք զինվոր է զոհվել: Զինվորականները պատմել էին, որ նա զոհվել է Սիրիայի տարածքից Թուրքիա ներթափանցել փորձող խմբի հետ բախման ընթացքում: Թուրքիայի հրետանին կրակ է բացել քրդերի կողմից ազատագրված ռազմական օդանավակայանի ուղղությամբ:
