Սեյրան Օհանյանի կինը՝ փոխնախարա՞ր
«Իրատես» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ իշխանական կուլիսներում պայթեց լուրը, չինովնիկները «շեղշե լա ֆամ» հայացքով միմյանց ավետում էին` դոկտոր Ռուզիկը` Սեյրան Օհանյանի կինը, նշանակվում է մշակույթի փոխնախարար: «Չէ՞, հա, չնայած էս երկրում` ի՞նչ չէ հա»: Ի դեպ, այս լուրը պերմանենտ դրվում է շրջանառության մեջ. երբ Ռուզաննա Խաչատրյանը հրաժարվեց առողջապահության նախարարի օգնականի պաշտոնից, հաջորդող օրերին «արտահոսվեց» նրա փոխնախարար դառնալու «բոթը»: «Կամ իրենք են լուրը գցում՝ իշխանություններին բան հասկացնելու, կամ իշխանություններն են փորձում երակ շոշափել` նախկին պաշտպանության նախարարի գերակտիվ կինը կպասիվանա՞ այդ նշանակմամբ»,- քննարկում էին կուլիսներում: Հիշենք, որ փոխնախարարներին նշանակում է վարչապետը, տիկին Ռուզաննայի նշանակմամբ «փաստացի, ևս մեկ գեղեցկատես պաշտոնյա կհայտնվի հայաստանյայց իսթեբլիշմենտում: Բոլոր դեպքերում, փորձեցինք ճշտել լուրի իսկությունը: «Իսպառ և մեկընդմիշտ բացառեք նման հնարավորությունը»,- ասաց կառավարության մեր բարձրաստիճան աղբյուրը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
