Դաշնակցության պահանջը Սերժ Սարգսյանին. Ի՞նչը չի բավարարում ՀՅԴ-ին

«Ժամանակ» թերթը գրում է. «Դաշնակցությունը հայտարարում է, որ ընտրություններից հետո կա նոր ձեւակերպումների անհրաժեշտություն՝ կապված կոալիցիոն հուշագրի հետ: Նոր ձեւակերպումների անհրաժեշտության մասին օրերս կրթության ու գիտության դաշնակցական նախարարն էր հայտարարել, իսկ ապրիլի 24-ին էլ դրա մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Ինչո՞ւ է Դաշնակցությունը տեսնում նոր ձեւակերպումների անհրաժեշտություն, կամ ավելի շուտ՝ ինչո՞վ այլեւս ՀՅԴ-ին չեն բավարարում, այսպես ասած, հին ձեւակերպումները: Իրավիճակը իսկապես նոր է. եթե 2016 թվականի փետրվարին ՀՀԿ-ի հետ ՀՅԴ-ն կոալիցիոն հուշագիր կնքեց խորհրդարանի ընտրությունից մեկ տարի առաջ, ապա այժմ արդեն հաջորդ ընտրությունը հինգ տարի հետո է: Միեւնույն ժամանակ, 2016-ի փետրվարից առաջ Սերժ Սարգսյանն, այսպես ասած, «ձիու վրա» էր՝ այն իմաստով, որ նա հաղթահարել էր, լուծարել էր ոչ իշխանական բեւեռը եւ անցկացրել էր սահմանադրական փոփոխությունը: Իսկ այժմ Սերժ Սարգսյանը գործնականում կրկին մի շարք բաներ է հաղթահարել՝ ապրիլյան պատերազմ, հուլիսյան դեպքեր, խորհրդարանական ընտրություններ, սակայն հաղթահարվել են զուտ դեպքերը, իսկ պատճառները, արմատը՝ ոչ: Այնպես չէ, որ դրանց արմատները չեն եղել մինչեւ 2016-ի փետրվար: Եղել են, սակայն նկատելի չեն եղել, այսինքն՝ չեն եղել «հողից ցցված»: Մինչդեռ ապրիլը, հուլիսն ու մայիսը ըստ էության «հողից դուրս» բերեցին խնդիրները, պատճառներն ու արմատները, եւ դա արդեն նոր իրավիճակ է, չնայած ճգնաժամային եւ ողբերգական իրադրությունների հաղթահարմանն ու «անաղմուկ ընտրությունների» անցկացմանը: Այդ իրադարձություններն անցան, սակայն ցցուն կամ ցցված պատճառները մնում են, եւ դրանք գուցե ժամանակի ու տարածության մեջ իշխանության համար պակաս ռիսկեր չեն պարունակում, քան բուն իրադրությունների, այսպես ասած՝ «ցողունի» կամ «սաղարթի» դրսեւորման իրավիճակներում: Ահա այդ իմաստով Սերժ Սարգսյանը ներկայումս անհամեմատ ավելի մեծ ներքին լարվածության մեջ է, քան 2016 թվականի փետրվարին: Այդ լարվածության մեկ այլ ծանրակշիռ հիմք է նաեւ այն իրավիճակը, որ կա այսօր իշխանության ներսում՝ կապված 2018-ի խնդրի հանգուցալուծման հետ: Այս ամենի պարագայում, երբ ՀՅԴ-ն խոսում է կոալիցիոն նոր ձեւակերպումների անհրաժեշտության մասին, ըստ երեւույթին զգացվում է պահն օգտագործելու Դաշնակցության ձգտումը: Դաշնակցությունն ըստ երեւույթին զգում է, որ այժմ շատ ավելի անհրաժեշտ է Սերժ Սարգսյանին, թեեւ առերեւույթ այդ անհրաժեշտությունը չկա, քան 2016-ի փետրվարին էր: Դա էլ իր հերթին ՀՅԴ-ին բերում է նրան, որ այդ անհրաժեշտության աճը բերի գուցե կոալիցիոն հուշագրում դիրքերի աճի: Ընդ որում, այստեղ միարժեք դժվար է ասել, որ խոսքը պորտֆելների եւ այլ պաշտոնների աճի մասին է: ՀՅԴ-ն հազիվ թե շեշտը դնի դրանց վրա, քանի որ փորձառու է իշխանության հետ գործակցության մասով եւ հասկանում է, որ այդ ամենը շատ հեղհեղուկ է: ՀՅԴ-ն ըստ ամենայնի կձգտի ստանալ նոր դիրքեր ոչ թե նոր պաշտոնների մասով, այլ, այսպես կոչված, կոալիցիոն փոխկապակցվածության մեխանիզմների»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am