Ի՞նչ կասի Թրամփն Ապրիլի 24-ին. Posta թուրքական կայք
Posta թուրքական կայքը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփը իր ուղերձում կօգտագործի «ցեղասպանություն» բառը, գրել է, որ միշտ էլ ԱՄՆ-ի նախագահները ավանդաբար ուղերձ են հղում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ: Թուրքական թերթը փաստում է, որ Թրամփն իր նախագահության օրոք չի անդրադարձել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններին, ուստի ենթադրվում է, որ նա իր ուղերձում չի օգտագործի «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը: Ակնկալվում է, որ ինչպես Օբաման, Թրամփը կգերադասի օգտագործել «Մեծ եղեռն» եզրույթը: «Posta»-ի հաղորդմամբ՝ մայիսի 15-16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան պաշտոնական այցով գտնվելու է Սպիտակ տանը, ապա ենթադրվում է, որ Թրամփը չի ցանկանա հանդիպումից առաջ լարվածություն ստեղծել «ցեղասպանություն» տերմինի օգտագործման պատճառով:
