Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է կազմակերպվել

Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության 102­-րդ տարելիցին նվիրված ապրիլի 21­-ին հիշատակի մեծ միջոցառում է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է  Prensa Armenia-­ն, հիշատակի արարողության մասնակիցները հավաքվել են Անկախության հրապարակում և քայլել գլխավոր ծառուղով: Արարողությունը կազմակերպվել է «Ուրուգվայի երիտասարդ հայեր» կազմակերպության կողմից: Երթի ավարտին ներկաների անունից հանդես է եկել Միքայել Դեմիրճյանը, ով շնորհակալություն է հայտնել Ուրուգվային հայկական կողմին ցուցաբերած աջակցության համար: «Տարեցտարի մեր քայլերն ավելի միավորված են այս երթում, որտեղ հիշատակում ենք 1,5 միլիոն հայերին, ովքեր ոչնչացվեցին ավելի քան մեկ դար առաջ: Սակայն նախ և առաջ սա բողոք է ընդդեմ մի պետության, որը ոչ միայն սիստեմատիկորեն հերքում է իր պատասխանատվությունը 20­-րդ դարի առաջին ցեղասպանության գործում, այլև հետապնդում է այսօր իր իսկ սեփական ժողովրդին: Օրեցօր ակտիվիստները, լրագրողները և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության ընդդիմադիրները հետապնդվում են, բանտարկվում և շատերը ստիպված են լինում աքսորվել միայն նրա համար, որ չունեն այլախոհության համար սեփական իրավունքների երաշխիքները»,­-նշել է նա` ընդգծելով, որ այսօր իրենք պահանջում են ոչ միայն արդարություն և ճանաչում, այլև բարոյական, տարածքային և նյութական փոխհատուցում` որպես ճշմարտության, հիշողության և արդարության բաղկացուցիչ մաս: Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ են սպասվում նաև ապրիլի 24­ին Արգենտինայի Կորդովա և Բուենոս Այրես քաղաքներում, ինչպես նաև ապրիլի 26­-ին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am