Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն. կան զոհեր
РИА Новости-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրի հայտնում է,որ Դերբենտի շրջանի ոստիկանական անցակետում պայթած ավտոմեքենան մահապարտ ահաբեկիչ է վարել։ Ահաբեկչությունը կազմակերպել են այսպես կոչված՝ «հարավային խմբի» գրոհայինները,տեղեկացրել է աղբյուրը և հայտնել է ահաբեկչության հետևանքով չորս զոհի և հինգ վիրավորի մասին: ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական տվյալներով՝ երկու մարդ է մահացել, ևս երկուսը՝ վիրավորվել։ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է երկու զոհի և չորս վիրավորի մասին: Իսկ Առողջապահության նախարարության տեղեկություններով՝ վնասվածքներ են ստացել ինը մարդ, նրանցից երկուսը հոսպիտալացվել են ծանր վիճակում։ Դաղստանում ճանապարհային ոստիկանության անցակետում պայթյունը տեղի է ունեցել փետրվարի 15-ի առավոտյան՝ մոսկովյան ժամանակով ժամը 9-ի սահմաններում: «Լադա Պրիորա» ավտոմեքենան պայթել է, երբ ոստիկանները կանգնեցրել են այն՝ վարորդի փաստաթղթերը ստուգելու համար։
