Թանկյանի երաժշտությունը՝ Համահայկական նվագախմբի կատարմամբ/տեսանյութ/
«System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան Հայաստանում առաջին անգամ կհնչի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ: Ապրիլի 24-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Համահայկական նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կկատարի Թանկյանի սիմֆոնիայի 4-րդ մասը, որ անվանված է «Lamentation of the Beached»։ Համահայկական նվագախումբը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար, դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Սերժ Թանկյանի տեսաուղերձը։ «Ինձ համար պատիվ է, որ իմ «Օրկա» սիմֆոնիան ապրիլի 24-ին կատարվելու և ձայնագրվելու է Համահայկական նվագախմբի կողմից Երևանում: Հնչելու է «Lamentation of the Beached»-ը: Վայելեք այն», – տեսաուղերձում ասում է Սերժ Թանկյանը:
