Մենք մտադիր չենք հավերժական ներկայություն ունենալ Սիրիայում. Մեդվեդև
РИА Новости գործակալությունը տեղեկացնում է,որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ ռազմական անվերջ ներկայություն ունենալ Սիրիայում, և դրա մասշտաբները պետք է որոշի Ռուսաստանի նախագահը, այլ ոչ թե Սիրիայի ղեկավարը: «Նախ Սիրիայի մասին: Մենք պլաններ չունենք, և այդ մասին ասել են թե՛ նախագահն ու թե՛ իմ գործընկերները, և ես մեկ անգամ ևս կրկնում եմ՝ Սիրիայում անվերջ ներկայություն ունենալու։ Մենք այնտեղ խիստ սահմանափակ, կոնկրետ հանձնարարություն ենք իրականացնում, որը հիմնված է ազգային շահերի պաշտպանության ու կոնկրետ հանձնարարության վրա:Ռուսական իշխանությունները կցանկանային, որ Սիրիայի նախկին սահմանները պահպանվեին։ Ինձ թվում է, որ դա հասկանում են բոլորը՝ և՛ Ռուսաստանում, և՛ Եվրոպայում, և՛ ԱՄՆ-ում։ Ոչ մեկին պետք չէ նոր Լիբիա, որը մի քանի մասի է բաժանվել, կամ պարզապես քաոսը, երբ այս կամ այն տարածքը ղեկավարում են դաշտային հրամանատարները »,-ասել է Մեդվեդևը The Time ամսագրին տված հարցազրույցում:
