Հարցաքննվել է Գյումրիում ռուս զինծառայողի սպանության գործով կասկածյալը. պաշտպանը մանրամասներ է հայտնում
«Tert.am»-ը գրում է. ապրիլի 22-ին Գյումրու Բուլվարային փողոցի մոտ գտնվող «Արգո» խանութի մոտ հայտնաբերվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող 1996թ․ ծնված Դմիտրի Սերգեյի Յալպաևի դին` պարանոցի շրջանում սուր կտրող, ծակող գործիքից ստացած վնասվածքով: Դեպքից որոշ ժամանակ անց ոստիկանության ծառայողները հայտնաբերել և բերման էին ենթարկել կասկածյալին՝ Ա. Ջանջուղազյանին, ով որոշ ժամանակ անձ ձերբակալվել էր: Հարուցված քրեական գործով ներգրավվել է հանրային պաշտպան: Գործի ընթացքի, կասկածյալի հարցաքննության և այլ հարցերի շուրջ Tert.am զրուցեց կասկածյալ Ա. Ջանջուղազյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանի հետ: -Պարո՛ն Հայրապետյան, ո՞ւմ կողմից է քննվում քրեական գործը: - Քննչական օպերատիվ խումբ է ձևավորվել, քրեական գործը քննչախմբի կողմից է քննվում, այս պահին արդեն քրեական գործը փոխանցվել է քննչական գլխավոր վարչություն: -Ձեր պաշտպանյալը հարցաքննվե՞լ է: -Այո, նա հարցաքննվել է, ցուցմունքներ տվել է, սակայն ինչպես օրենքն է պահանջում՝ հարցաքննության բովանդակությունը հրապարակման ենթակա չէ, նախաքննական գաղտնիք է և նախաքննական մարմինն է որոշելու, թե ինչ ծավալով է հրապարակման ենթակա հարցաքննությունը, կամ ենթակա է, թե ոչ: -Ի՞նչ փորձաքննություններ են նշանակվել և արդյոք հայտնի՞ է, թե ինչ ժամկետներում կկազմվեն դրանց եզրակացությունները: -Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, դրանց թվում` դատաբժշկական, դատաքրեագիտական, դատակեսնաբանական և այլն: Ժամկետներ սահմանված չեն, բայց դատաբժշկական փորձաքննության արդյունքները կլինեն սեղմ ժամկետներում, մյուսները, որպես կանոն, մի փոքր երկար են տևում: Մանրամասները` այստեղ.
