Սաակաշվիլին Սուրբ Ծնունդը նշել է զինվորականների հետ (տեսանյութ)
segodnya.ua-ն գրում է ,որ Ուկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին պատմել է` ինչպես է այս տարի տոնել Սուրբ Ծնունդը։ Վրաստանի նախկին նախագահը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, թե ինչպես է մասնակցել Սբ Վլադիմիրի տաճարում ընթացող պատարագին: «Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը պարգևատրել է 30 իր հայրենակիցներին, ովքեր աչքի են ընկել Ուկրաինայի համար մղված մարտերում: Նա նաև օրհնել է ինձ կոռուպցիայի դեմ պայքարի և ուկրաինական քաղաքականությունը մաքրելու համար: Ես ուրախ էի շնորհավորել տաճարի այցելուներին, ուր ես հաճախում եմ երիտասարդ տարիքից, և բոլոր ուկրաինացիներին, ովքեր այսօր տոնում են Սուրբ Ծնունդը»,- գրել է Սաակաշվիլին: Նա նաև նշել է, որ պարգևատրման արարողությունից հետո` նախքան զինվորականները կվերադառնային իրենց դիրքերը, ինքը նրանց հրավիրել է իր տուն՝ տոնական ընթրիքի, որը սկսել են ուկրաինական և վրացական հիմները երգելով։ Տեսանյութը՝ այստեղ։
