Ֆրանսիայի նախագահի թեքնածուներն ու իրենց ծրագրերը
Ապրիլի 23-ին Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու են 11 թեկնածուներ,որոնցից սակայն,ընտրողների աջակցության հույս կարող են ունենալ միայն 6-ը։ Էմանուել Մակրոն.Օլանդի «անշնորհակալ» նախարարը Ֆրանսուա Օլանդի վարչակազմում էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը ընտրություններում հանդես է գալիս որպես ձախ թևի ներկայացուցիչ,սակայն իրեն նա համարում է և՛ ձախակողմյան,և՛ աջակողմյան։Նախագահի հետ հարաբերությունները կասեցրած այս քաղաքական գործիչը,այնուամենայնիվ,նրա քաղաքական գիծը չխախտելու կողմանկիցն է։Ֆրանսիայի թարմացումը պետք է լինի կադրերի փոփոխության արդյունք.նա չի ցանկանում իր ապագա կառավարությունում տեսնել ներկայիս նախարարներից և ոչ մեկին։ Մարին Լը Պեն.«ներգաղթին դեմ» թեքնածուն «Ազգային ճակատ» գերաջակողմյան թեքնածուն ունի այնքան աջակցություն,որքան Մակրոնը ՝քվեների 20-25 տոկոսը։Նրա ծրագիրը Մակրոնի ծրագրի լրիվ հակառակն է։Իր ծրագրերի մեջ մտնում են և՛ Ռուսաստանի հետ հարաբերությունների ապասառեցումը,և՛ Ֆրանսիայում ռադիկալ իսլամի դեմ պայքարը,և՛ երկիրը Եվրամիությունից դուրս հանելը։Նրա տնտեսական ծրագիրը նման է ձախակողմյանների ծրագրին.նա հակդրվում է բյուջետային քաղաքականությանը կոչ է անում իջեցնել թոշակառության տարիքը։ Ֆրասնուա Ֆիյոն Աջակողմյան կուսակցությունների այս թեկնածուն պայքարում է ազգայնականների քվեն ստանալու համար։Նա Լը Պենի նման կոչ է անում վերջ տալ ռադիկալ իմամների քարոզչությանն ու «հաղթել իսլամական տոտալիտարիզմը»։Աջակողմյանների և գերաջակողմյանների տարաձայնությունները հիմնականում վերաբերում են տնտեսությանը.Ֆիյոնը կողմ է բյուջետային քաղաքականությանը։Մակրոնը կոչ է անում իջեցնել ծախսերը 60 միլիարդ եվրոյով,իսկ Ֆիյոնի ծրագրում այդ թիվը հասնում է 100 միլիարդ եվրոյի։ Ժան Լյուկ Մելանշոն.Ֆրանսիայի կոմունիստների վերջին հույսը Ծայրահեղ ձախակողմյանների այս ներկայացուցիչը գրեթե ամեն ինչում հակադրվում է Ֆիյոնին։Նա առաջարկում է ավելի շատ ծախսել և քիչ խնայել։Նրա ՝իշխանության գալու դեպքում նվազագույն աշխատավարձը կբարձրանա,իսկ աշխատողները կստանան հավելյալ մեկ շաբաթ արձակուրդ։Նրա և Լը Պենի հայացքները միջազգային խնդիրներում չեն տարբերվում։Ծայրահեղ ձախակողմյանն ու ծայրահեղ աջակողմյանը կողմ են Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը,ՆԱՏՕ-ից հեռանալուն ու Վաշինգտոնին սիրիական պատերազմում չաջակցելուն։ Բենուա Ամոն.Կրեմլի սկզբունքային հակառակորդը Ծրագրային ձախակողմյանների թեքնածու սոցիալիստ Բենուա Ամոնը գլխավոր պարտվածն է այս քարոզարշավում.նրա վարկանիշը մոտ 9 տոկոս է։Նա Մելանշոնի շատ ծրագրերի կողմանիցն է և խոսք է տվել ամուր ինտեգրում ապահովել Եվրամիության հետ։Սակայն փորձելով գրավել Մելանշոնի աջակիցներին ՝Ամոնը քննադատում է արտաքին քաղաքականության նրա ծրագիրը ՝Սիրիական պատերազմին նրա վերաբերմունքն ու Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Նիկոլա Դյուպոն-Էնյան Նա «Զարթնի՛ր,Ֆրանսիա՛» շարժման ներկայացուցիչ է։Նա քննադատում է ծրագրային աջակողմյաններին իրենց խոստումները չկատարելու համար։Նա կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը և հանդես է գալիս որպես Ֆրանսու Ֆիյոնի և Մարին Լը Պենի «ոսկե միջին»։Նրան աջակցում են իրենց երկու առաջնորդներից հիասթափված աջակողմյանները ՝ընտրողների մոտ 4 տոկոսը։
