Ավելանում է Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմին սատարող աստղերի թիվը
Ապրիլի 21-ին տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան։ Համաշխարհային աստղերը շարունակում են իրենց աջակցությունը հայտնել ֆիլմի գովազդարշավին: Այս անգամ «Խոստումը պահելու» երդում է տվել Ջենիֆեր Լոպեսը: Իր Twitter-ի էջում երգչուհին հոլովակ է հրապարակել, որում ասվում է. «Մենք բոլորս պետք է հոգ տանենք մարդկանց իրավունքների մասին՝ օգնելով փախստականներին և երեխաներին: Ես Ջենիֆեր Լոպեսն եմ և ես երդվում եմ՝ պահել խոստումը՝ երբեք չմոռանալու»: Ֆիլմը դիտելու և Ցեղասպանությունը դատապարտելու կոչով հանդես են եկել Էլթոն Ջոնը, Լեոնարդո Դի Կապրիոն, Սիլվեսթր Սթալոնեն, Բարբարա Սթրեյզանդը, Անդրե Աղասին, Ռայան Գոսլինգը, Թայրա Բենքսը, Քիմ Քարդաշյանը, Շերը, Հայդի Քլումը: Հայաստանում ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա ապրիլի 27-ից։ Ամբողջությամբ՝ այստեղ։
