Պետք է բացել պահոցները (տեսանյութ)

Ամերիկայի ձայն Մեծաթիվ պատմաբաններ են 1915 թվականին իրականացված ջարդերը համարում ցեղասպանություն։ Սակայն Թուրքիայում այն շարունակում են դնել հարցականի տակ։ Իսկ աշխարհի մի շարք երկրներ խուսափում են այն ճանաչել զուտ Թուրքիայի հետ ունեցած քաղաքական ու ռազմավարական կապերի պատճառով։ Ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 1Օ2-րդ տարելիցը։ Ցեղասպանություն, որը Թուրքիան շարունակում է հերքել։ Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի խոսքերով, «Մենք չենք դատապարտում ժամանակակից Թուրքիային 1Օ2 տարի առաջ տեղի ունեցածի համար։ Սակայն կա բարոյական պատասխանատվություն, որ Օսմանյան կայսրության իրավահաջորդ համարվող Թուրքիայի առաջնորդները պատշաճ կերպով անդրադառնան խնդրին»։ Իսկ այն փաստը, ասում է նա, որ աշխարհում կան հայեր ու կա փոքր մի երկիր Հայաստանի Հանրապետություն անունով, ապացուցում են, որ ցեղասպանությունն իրականացնողները ձախողվել են իրենց նպատակներին հասնելու ճանապարհին։ Երկու տարի առաջ, երբ Ռեջեփ Էրդողանը դեռեւս Թուրքիայի վարչապետն էր, հայտարարում էր, որ «Եթե ուզում ենք քննարկել Հայկական հարցը, պիտի քննարկենք պատմաբանների տեսանկյունով։ Մենք բացում ենք մեր պահոցները, եւ հայերը պիտի բացեն իրենցը»։ Չնայած այն հանգամանքին, որ Ցեղասպանությունը մեծապես ճանաչել է ՄԱԿ-ը, եւ որ այն ճանաչել է նաեւ Հռոմի Պապը, ԱՄՆ-ի վերջին տարիների վարչակազմերը խուսափում են այդ եզրը կիրառելուց։ Քարնեգիի հաստատության ավագ վերլուծաբան Թոմ դե Վաալի խոսքերով, թուրք պատմաբաններն արդեն գրում են այդ մասին։ Թուրքիայում հրատարակվում են գրքեր։ «Թուրքիայում այս տարի հրատարակվեց նաեւ իմ գիրքը։ Մի բան, որը անհավանական կթվար մի քանի տարի առաջ։ Այնպես որ հասարակությունը Թուրքիայում ցույց է տալիս փոխվելու նշաններ»,- ասում է նա։ Հայ-թուրքական բիզնես խորհրդի համահիմնադիր ու համանախագահ Քաան Սոյակը գտնում է, որ շատ կարեւոր է ներողություն խնդրելու, հասկանալու ու միմյանց հետ խոսելու հանգամանքը։ «Այսօր, ի տարբերություն նախորդ տարիների, ավելի մեծաթիվ թուրքեր են տեղեկանում պատմության մասին։ Առաջընթաց կա։ Սակայն հարցին, թե այս գործընթացը բավարար է, թե ոչ, պիտի տանք բացասական պատասխան»։ Նա գտնում է, որ եթե չլինեն շահեր ու խանգարող կողմեր, հայերն ու թուրքերն ավելի հեշտությամբ կլուծեն ամեն մի հարց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Թուրքիայում Ցեղասպանությունը հերքելու պատճառներից գլխավորն այն է, որ դպրոցներում չի դասավանդվում այդ տարիներին իրականացված բռնությունների մասին, ասում է ԱՄՆ-ի պետական, ռազմավարական ու աշխարհաքաղաքական հարցերով վերլուծաբան Ջոն Սիտիլիդեսը։ «Սակայն, ասում է նա, իրականությունն իմանալու համար ինտերնետի ընձեռած անսահման հնարավորությունները թուրքերի կողմից անտեսվելու փաստը ներելի չի կարող լինել։ Մյուս կողմից խանգարում է այն հանգամանքը, որ թուրքերի մի հոծ զանգված պատրաստ չէ ընդունել, որ իրենք ներկայացնում են ցեղասպանություն գործած մի պետություն։ Իսկ շատ թուրքեր, ովքեր կարդացել են պատմությունը, ասում են, որ այդ փաստն անհերքելի է»։ Սակայն ինչպես կարելի է մտածել հայ-թուրքական երկխոսության մասին, երբ ներկայումս էլ արեւելյան Թուրքիայում ավերվում կամ մզկիթների են վերածվում հայկական եկեղեցիները։ «Ամերիկայի Ձայն»-ի հարցին ի պատասխան, Քաան Սոյակը հիշեցնում է, որ իրենց նախաձեռնությամբ էր նաեւ, որ վերականգնվեցին եկեղեցիներ, այդ թվում՝ Ախթամարի եկեղեցին։ Սակայն իրականացվող աշխատանքները նա բավարար չի համարում։ «Շատ կարեւոր է, որ գործին լծվեն արեւելյան Թուրքիայում մյուս ժողովուրդները նույնպես, որպեսզի պահպանվեն եկեղեցիները Էրզրումում, Արաբկիրում, Մալաթիայում ու մյուս հատվածներում»։ Վերլուծաբան Ջոն Սիտիլիդեսի խոսքերով, միայն հայերի ջանքերով դրան հասնելը դժվար է։ «Շատ կարեւոր է, որ եկեղեցիները պաշտպանելու գործին լծվեն Հայաստանի կառավարությունը, հասարակական կազմակերպություններն ու Առաքելական եկեղեցին, որպեսզի ԱՄՆ-ի համապատասխան կազմակերպությունների ու մյուս եկեղեցիների, նաեւ մահմեդական համայնքի մասնակցությամբ ապահովեն ավելի մեծաթիվ կոնգրեսականների միջամտություն»։ Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության 1Օ2-րդ տարելիցի նախօրեին նախագահական ամենամյա ուղեձին, վերլուծաբաններն ասում են, թե Դոնալդ Թրամփը ամենայն հավանականությամբ կշարունակի հայտարարությամբ հանդես գալու ավանդույթը։ «Սակայն չեմ կարծում, ասում է Ջոն Սիթիլիդեսը, որ Թրամփը, կամ մոտ ապագայում ԱՄՆ-ի որեւէ նախագահ կկիրառի «ցեղասպանություն» եզրը։ Դա ունի մի շարք բացատրություններ, հիշեցնում են նրանք, բայց ողջունում այն փաստը, որ «Խոստումը» գեղարվեստական ֆիլմը ապրիլի 21-ից բարձրացավ մեծ էկրաններ Միացյալ Նահանգներում։

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am