Հայտնի է «Բորուսսիա-Դորտմունդ» ֆուտբոլային ակումբի ավտոբուսի վրա կատարված ահաբեկչության շարժառիթը
Գերմանական «Բորուսսիա-Դորտմունդ» ֆուտբոլային ակումբի ավտոբուսի վրա հարձակում գործելու մեջ մեղադրվող կասկածյալ Սերգեյ Վ.-ն Գերմանիայի և Ռուսաստանի քաղաքացի է։ Նա ծնվել է Ռուսաստանում,ազգությամբ գերմանացի է և ապրում է Ֆրոյդենշտադտ քաղաքում։Նրան ձեռբակալել են այսօր առավոտյան։ Սերգեյ Վ.-ն մեղադրվում է 20 հոգու վրա մահափորձ կատարելու և ակումբի ֆուտբոլիստ Մարկ Բարտրային ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ։Ըստ դատախազության ներկայացուցչի ՝հանցագործության շարժառիթը փողն է եղել։Ինչպես ցույց է տվել նախնական հետքննությունը ՝ քսանութամյա Սերգեյ Վ.-ն ապրիլի 11-ին գնել է գերմանական ֆուտբոլային ակումբներից մեկի արժեթղթերը։Ըստ դատախազության տվյալնե- րի ՝մեղադրյալը խաղադրույք է կատարել «Բորուսսիա-Դորտմունդ»-ի բաժնետոմսերի գնի անկման վրա։Ավելի վաղ նա արժեթղթերը գնելու համար մի քանի տասնյակ հազար եվրո պարտք է վերցրել։Շահույթի առավելագույն չափը,որը նա ստանալու նպատակ ուներ,դեռ հայտնի չէ։
