Ասվածի տակից դուրս գալո՞ւ ենք. վարչապետը դրական պատասխան է ստացել

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, քննարկել տնտեսության տարբեր ճյուղերում զարգացման ընթացքին, արձանագրված տնտեսական ցուցանիշներին, ներդրումների ներգրավմանը, բիզնես միջավայրի բարելավմանը և այլ ուղղություններով կատարված ու նախատեսվող աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր: Վարչապետին զեկուցվել է, որ 2017 թվականի առաջին եռամսյակում երկրում արձանագրվել են տնտեսական հուսադրող ցուցանիշներ, մասնավորապես, տնտեսական ակտիվության աճը կազմել է 6,6 տոկոս, արդյունաբերական արտադրանքինը՝ 16,1, արտահանմանը՝ 16,5, զբոսաշրջային այցելություններինը՝ 18,2 տոկոս և այլն: Նշվել է, որ ունենք արտահանումն էապես ավելացնելու ներուժ, որը լինելու է տնտեսական աճ ապահովելու հիմնական շարժիչ ուժը: Արտահանման աճի հիմնական ճյուղերն են՝ խտանյութերի և մետաղների, խմիչքների, ծխախոտի, ադամանդագործության, ոսկեգործության, թեթև արդյունաբերության և դեղագործության ոլորտները: Նպատակն է՝ ՀՀ-ում առաջիկա հինգ տարվա ընթացքում հասնել առևտրային հաշվեկշռի դրական մնացորդի: Գերատեսչության պատասխանատուները 2017 թվականի համար իրատեսական են համարում ապահովել արտահանման 200 մլն դոլարի աճ, իսկ 2018-ին՝ 2017-ի համեմատ, ըստ կանխատեսումների, աճը կկազմի 450 մլն դոլար: Արտահանման լոգիստիկ ծառայությունների մասով ևս ընկերությունները սկսել են ցուցաբերել մեծ ակտիվություն: Դրանց թիվը հասել է 4-ի: Միաժամանակ, ընդգծվել է, որ Հայաստանի համար արտահանման ծավալներն ավելացնելու հիմնական շուկաներն են՝ ԵԱՏՄ երկրները, այնուհետև, ԵՄ պետությունները, ԱՄԷ-ն, Իրանը, Թուրքմենստանը, Չինաստանը և այլն: Մասնավորապես, ակնկալվում է առաջիկա երեք տարիների ընթացքում ԵԱՏՄ շուկա արտահանման ծավալն ավելացնել 400 մլն, ԵՄ շուկա՝ 100 մլն դոլարով: «Ասում եք մինչև 2022 թվականն արտահանումը պետք է գերազանցի ներմուծմանը, շատ լավ պնդում եք անում: Դրա տակից դուրս գալո՞ւ ենք, ու գիտե՞ք արտահանման համար որ արտադրանքն ենք ավելացնելու, ներմուծումից ինչն ենք պակասեցնելու»,- հետաքրքրվել է վարչապետ Կարապետյանը և ստացել դրական պատասխան: Նշվել է, որ տարեկան արտահանման աճը պետք է կազմի ոչ պակաս, քան 20 տոկոսը, իսկ 2017-2018 թվականներին ակնկալվում է, որ թվարկված ճյուղերում կստեղծվի 15 հազար նոր աշխատատեղ՝ մեծ մասը թեթև արդյունաբերության ոլորտում: «Մեր հիմնական նպատակն է, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին բավարարված լինի իր ազատություններով, անվտանգությամբ, պաշտպանվածությամբ, սոցիալական ու կենցաղային վիճակով: Դրա համար պետք է աշխատատեղ ստեղծել, օրենք և այլն: Աշխատատեղերի վրա ամենամեծ ազդեցությունն ունի արտահանումը, բայց երբ ասում ենք զբաղվածություն, աշխատատեղ, պետք է հասկանանք ողջ ծավալը, դասակարգենք, թե արտահանումն ի՞նչ ազդեցություն է ունենալու, ներմուծման փոխարինումը՝ ինչ»,- ասել է Կարեն Կարապետյանը: Տեղեկացվել է, որ օրինակ թեթև արդյունաբերության ոլորտում ներդրումների ու նոր ձեռնարկությունների բացման հետ կապված արդեն իսկ կան հստակ կանխատեսումներ ու համապատասխան ժամկետներ: Ակնկալվում է, որ 2018-ին ոլորտի արտահանումը կգերազանցի 56 մլն դոլարը, այն պարագայում, երբ 2016-ին ակնկալվում էր ընդամենը 12 մլն դոլարի արտահանում: Ընդգծվել է, որ ունենք թեթև արդյունաբերության արագ զարգացման հիմք և հնարավորություն: Միաժամանակ նշվել է, որ արտահանողների թվի ու արտահանման ծավալների ավելացման պարագայում պարբերաբար բարձրացվում է շրջանառու միջոցների՝ սահմանին վճարվող ԱԱՀ-ի հետ վերադարձի ու արտահանողների համար հատուկ ռեժիմներ կիրառելու հարցը: Արձագանքելով խնդրին՝ վարչապետը նշել է. «Մենք պատրաստ ենք դրան, դրանից չենք խուսափում, և ցանկանում ենք այնպես անել, որպեսզի ՊԵԿ-ի բարեփոխումներով գանք դրան: Վստահ եմ, որ մեզ մոտ կստացվի»: Այնուհետև ներկայացվել են գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ծրագրերն ու քայլերը: Նշվել է, որ Համաշխարհային բանկի Doing Business 2017 («Գործարարություն 2017») զեկույցում ընդգրկված 190 պետությունների շարքում Հայաստանը զբաղեցնում է 38-րդ հորիզոնականը: Մեր երկիրը լավագույն 3-րդն է ԱՊՀ երկրների շարքում և 2-րդն է տարածաշրջանում: ՀՀ կառավարության ծրագրով 2017-ին նախատեսվում են 43 միջոցառումներ, որոնցից 16-ն ուղղակի ազդեցություն ունեն գնահատվող ցուցանիշների վրա: Վարչապետը հետաքրքրվել է նաև, թե նախարարությանը տարբեր հարցերով որքան պոտենցիալ ներդրող է դիմել: Ի պատասխան զեկուցվել է, որ տարեսկզբից մինչ օրս դիմել է 224 պոտենցիալ ներդրող: Հինգ ներդրողից յուրաքանչյուր մեկի գործունեությունը եղել է տրամաբանական ու ստացել շարունակություն: Կառավարության ղեկավարին են ներկայացվել նաև ներմուծման փոխարինման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Այժմ տարբեր գերատեսչությունների հետ գնահատվում են հնարավորություններն ու ծավալները:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am