ԱՄՆ-ն նորից մեղադրում է Սիրիային
Ուրբաթ օրը ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը նշել է,որ Սիրիան դեռ պահպանում է քիմիական զենքեր,և որ այդ խնդիրը պետք է լուծվի դիվանագիտորեն։ ԱՄՆ-ն այս ամսվա սկզբին տասնյակ հրթիռներով հարվածել է սիրիական ավիաբազային՝ ի պատասխան քիմիական զենքի կիրառմանը,որի արդյունքում մահացել են 90 մարդ,որոնցից 30-ը երեխա են։Նշվում է,որ սիրիական կառավարությունը քիմիական հարվածը հասցրել է Շայրաթ ավիաբազայից,թեև Սիրիան հերքում է մեղադրանքը։ Պենտագոնը հայտարարել է,որ հարվածը վնասել կամ ոչնչացրել է Սիրիայի օդուժի 20 տոկոսը։ Իր իսրայելցի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում Մաթիսին հարցրել են ՝արդյոք Սիրիական զինուժը կործանիչներ է տեղափոխել Լատակիայում գտնվող ռուսական ռազմաբազա,ինչին ի պատասխան՝ նա նշել է.«Նրանք,իհարկե,սփռել են իրենց կործանիչները և արել են դա բոլորովին վերջերս»։
