Ասադը՝զինյալների հետ բանակցելու պայմանների մասին
RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ասել է,որ Դամասկոսը պատրաստ է խոսել բոլորի հետ, ով ազդեցություն ունի «երկրի վրա» և կարող է դադարեցնել սպանությունները Սիրիայում: Այդ ենթատեքստում Աստանայի բանակցությունները, որտեղ մասնակցում են զինյալների ներկայացուցիչները, ավելի արդյունավետ են: «Եթե ես նստեմ որևէ մեկի հետ, ով ոչ մի ազդեցություն չունի տեղանքում, Սիրիայի իրականությունում:Ժամանակի կորուստ է: Այդ պատճառով մենք այդ առումով շատ պրագմատիկ ենք, մենք ասում ենք. եկենք նստենք ցանկացածի հետ, ով կարող է իրադրությունը փոխել 2 ձևով: Առաջինը, դադարեցնել սպանությունները, դա ցանկացած սիրիացու առաջնահերթությունն է, ոչ պետության համար, յուրաքանչյուր սիրիացու համար:Անվտանգությունը և կայունությունը Սիրիայի ապագայի թեմայով խոսակցության շարունակման գրավականն է»,- ասել է Ասադը:
