Another terrorist attack in Paris. The people of France will not take much more of this. Will have a big effect on presidential election!
Ահաբեկչությունը կազդի Ֆրանսիայի նախագահական ընտրությունների արդյունքների վրա. Թրամփ
«Փարիզում ոստիկանների վրա հարձակումը կազդի Ֆրանսիայում նախագահական ընտրությունների արդյունքների վրա:Հերթական ահաբեկչությունը Փարիզում: Ֆրանսիայի քաղաքացիներն այլևս դա չեն հանդուրժի: Դա ուժեղ ազդեցություն կունենա նախագահական ընտրությունների վրա»,- twitter-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել է, որ անհրաժեշտ է կանգնեցնել նախագահական քարոզարշավը՝ Փարիզում ահաբեկչության հետ կապված:

