Պորոշենկոն աղքատանում է, բայց մնում է Ուկրաինայի ամենահարուստ մարդկանց տասնյակում. «Ֆոկուս»
Ուկրաինայի նախագահ եւ Roshen կորպորացիայի սեփականատեր Պյոտր Պորոշենկոն ութերորդից տասներորդ հորիզոնականն է տեղափոխվել երկրի ամենահարուստ մարդկանց տասնյակում: «Ֆոկուս» հանդեսի վարկածով, պետության ղեկավարի կարողությունը, 2016 թվականի արդյունքներով, գնահատվում է 589 մլն դոլար՝ մեկ տարի առաջվա 750 միլիոնի դիմաց: Ուկրաինայի հարյուր ամենահարուստ մարդկանց վարկանիշը, ըստ պարբերականի, կրկին գլխավորել Է CKM խմբի սեփականատեր Ռինատ Ախմետովը, որի կարողությունը կազմել Է 2.2 մլրդ դոլար: Վարկանիշի համաձայն՝ ինչպես և մեկ տարի առաջ, երկրորդ, երրորդ և չորրորդ դիրքերը համապատասխանաբար զբաղեցնում են «Պրիվատ» խմբի համասեփականատերեր Իգոր Կոլոմոյսկին, Գենադի Բոգոլյուբովը (1.2-ական մլրդ դոլար) և Վիկտոր Պինչուկը (1.1 մլրդ դոլար):
