Փարիզի կենտրոնում՝ Ելիսեյան պալատի մոտ կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով զոհվել են 2 ոստիկաններ, եւս մեկը վիրավորվել է, հաղորդում է BBC-ին:
Ինքնաձիգով հարձակում գործած անձը չեզոքացվել է: Հաղորդվում է, որ առաջին միջադեպից հետո նույն տարածքում կրկին կրակոցներ են հնչել:
Ինչպես հաղոորդվում է՝ հարձակումը չի խանգարի Ֆրանսիայի նախագահի ընտրությունների անցկացմանը, որի առաջին փուլը կկայանա ապրիլի 23-ին: Այդ մասին, ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, հայտարարել է հանրապետության վարչապետ Բեռնար Կազնյովը։
«Ներկայում Ֆրանսիայում ահաբեկչական վտանգի մակարդակը չափազանց բարձր է: Պաշտպանության խորհրդի այսօրվա նիստում, որն անցկացվել Է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախագահությամբ, վերլուծվել է այն միջոցների համալիրը, որոնք ձեռնարկվում են նախագահական ընտրությունների նախաշեմին: Հատկացվում են 50 հազարից ավելի ոստիկաններ ու ժանդարմներ, ինչպես նաեւ 7 հազար զինվորականներ են գործելու պարեկման «Սանտինել» գործողության շրջանակներում»,-ասել է վարչապետը:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից