Ամերիկայի հայկական համագումարի Տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց,որ Հայոց ցեղասպանությունը դարձել է ոչ միայն հայության, այլ ամբողջ մարդկության համար ճանաչման խնդիր:
«Հայոց ցեղասպանության ճանաչումը կկանխի այլ ցեղասպանությունները: Եթե 102 տարի առաջ կանխվեր Հայոց ցեղասպանությունը, քանի՞ կյանք կարելի էր փրկել այդ ժամանակվանից:Հայաստանը շատ լավ գիտի, թե ինչ է արվում: Ամերիկյան պաշտոնյաները ևս շատ լավ տեղեկացված են Հայոց ցեղասպանությունից, մենք էլ պահանջում ենք, որ ճիշտ ձևով ճանաչվի, անվանվի Հայոց ցեղասպանությունը»,- ասաց նա:
Արփի Վարդանյանի խոսքով՝ յուրաքանչյուր հայ պետք է ինքն անձամբ մտածի, թե ինչպես պետք է անի, որ Հայոց ցեղասպանության հարցը հասցնի աշխարհին:
«Պետք է հասցնենք բոլորին, աշխարհին, որ այն քաղաքականության հարց չէ: Այն պետք է ճանաչվի, որովհետև դա է ճշմարիտը: Եթե հին ձևերն իրենց արդյունքները չեն տալիս, պետք է նորերին դիմենք, տարբեր ձևերով դիմենք: Ժամանակները փոխվել են, արդեն ավելի հնարավոր է դարձել ճանաչումը:Ամեն ինչ պետք է արվի, որ պատմությունը չմոռացվի, այլապես այն կարող է կրկնվել»,- ասաց նա:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը