Հայկ Դեմոյանը տխուր լուր ունի
Մի քանի շաբաթ առաջ 57 միլիոն դոլարով վաճառվել է Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության նախատեսված թանգարանի շենքը,այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
«Ինչպես կարելի է 12-15 տարի շարունակ խոսել մի ծրագրի մասին, որը համազգային հիշողության, պատմության կարևորագույն դրվագ է, ունի ռազմավարական նշանակություն, գտնվում է ԱՄՆ-ի մայրաքաղաքի կենտրոնում և այդքան ռեսուրսներ, ներուժ ներդնելով այս ծրագրի մեջ՝ այն հետագայում վերածվեց դատական գործընթացի, որտեղ միլիոնավոր դոլարներ ուղղակի փոշիացվեցին` փոխադարձ մեղադրանքների և դատաքննությունների արդյունքում: Սա զվելին է,քան տխուր լուրը :Ի վերջո տեսանք, որ դատաքննության հաղթող կողմը որոշեց, որ հարմար չի գտնում Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցումը և շենքը վաճառվեց»,-ասաց նա:
Նա պարզաբանեց, որ Հովնանյան ընտանիքը և Գաֆեսճյան ընտանիքը դեռևս 15 տարի առաջ գումարներ էին հատկացրել, սակայն հետագայում երկուսի միջև վեճ սկսվեց, դատաքննությունները շարունակվեցին մի քանի տարի, և հաղթող կողմ ճանաչվեց Գաֆեսճյան ընտանիքը:
