Կրկին ընտրակաշառք կբաժանվի.Ալեն Սիմոնյան
«Ելք» դաշինքով ավագանու թեկնածու առաջադրված Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ Երևանի ավագանու ընտրություններին,իրենց անելիքներին:«Մենք ամեն տարի փուչիկներ ենք բաց թողնում, զարդարանքներ ենք պատվիրում և նշում Երևանի 2800-ամյակը, բայց Երևանում ամեն տարի 100 տարվա մեկ շենք է քանդվում:Մեր համար առաջնահերթ հարցեր են նաեւ տրանսպորտի, քաղաքաշինության, առողջապահության ոլորտների փոփոխությունները»,-ասաց նա: «Եկել է իրերը իրենց անունով կոչելու ժամանակը: Հրաժարվում են բանավեճից, քանի որ իշխող ուժի ներկայացուցիչներն ասելիք չունեն ու իրենց հույսը դրել են կրկին պետական ռեսուրսը օգտագործելու վրա եւ պատրաստ չեն, ունակ չեն բանավեճի»,-մանրամասնեց Ալեն Սիմոնյանը: Թեկնածուի խոսքով,երեւանցին պետք է կրկին ականատես լինի միայն թաղային հեղինակությունների հետ շփումների եւ փուչիկների բացթողմանն ու թեկնածուի թաթիկով անելուն ու հեռանալուն, ինչպես տեսանք ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ ՀՀԿ թեկնածուները գրեթե չերեւացին: «Այս ընտրությունները կանցնեն լարված, կրկին ընտրակաշառք կբաժանվի: Կլինեն ընտրակաշառքներ, բայց ոչ այնքան, որքան խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Կաշխատեն ավելի շատ օգտագործել պետական ռեսուրսը»,համոզված է Ալեն Սիմոնյանը:
