Ալիևի գալու գինը Ղարաբաղն է. Մոսկվան բաց է խաղում

Մոտակա ժամանակներս հնարավոր են շփումներ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Էլմար Մամեդյարովի և Էդվարդ Նալբանդյանի մակարդակով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հավելելով, որ հենց տեղեկատվություն լինի, այն կհրապարակեն: Ռուսաստանն, ակնհայտորեն, շարունակում է ակտիվությունը` Հայաստանի և Ադրբեջանի հետ ղարաբաղյան կարգավորման շուրջ` Ռուսաստանի ազդեցիկ դերն ի ցույց դնելու ուղղությամբ: Աշխարհաքաղաքական իրավիճակն, իհարկե, այնպիսին չէ, որպեսի կարծել, թե այս փուլում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պետք է ընդհանուր հայտարարի կգան ԼՂ հարցում, բայց նման իրավիճակներն ավելի հարմար են Մոսկվայի համար, Ռուսաստանն իր ձեռքում է պահում Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ ճնշման լծակը` պահպանում է այդ կարևոր «զենքը»: Հնարավոր է, որ առաջիկայում կրկին եռակողմ` Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ֆորմատով նոր բանակցություններ անցկացվեն, Ռուսաստանն այդկերպ ցույց կտա, որ ամեն ինչ անում է, որպեսզի կանխի հնարավոր էսկալացիան: Բայց Մոսկվան ունի ակնկալիքներն ու այս փուլում մի քանի անգամ տարբեր մակարդակներով բարձրաձայնեց այդ մասին: Նախ` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ բնականաբար դեմ չեն ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությանը: Այնուհետև, վերջերս թեման լայնորեն շարունակեց ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, որն ապրիլի 7-ին այցելել էր Բաքու: Նա «Վեստի FM» ռադիոկայանի եթերում նոր մանրամասներ էր ներկայացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից: Սոլովյովն անկեղծացել էր ու պատմել, որ Ալիևի հետ հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղի 5 շրջանների հարցը, 2016թ. ապրիլին հակամարտության էսկալացիան: Ու հանկարծ, Սոլովյով-Ալիև խոսակցության թեման տեղափոխվել էր Մոսկվայի համար սիրելի` ԵԱՏՄ-ի դաշտ: «Փոխզիջման որոնումը հնարավոր է: Դա կհանգեցնի նրան, որ Հայաստանը դուրս կգա շրջափակումից: Հսկայական ներդրումներ կլինեն Ադրբեջանի կողմից: Կարևոր է նաև, որ Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը կգտնվեն ԵԱՏՄ-ի միասնական տարածքում», ասել էր Սոլովյովը: Թե ինչպես է «փայփայում» Ռուսաստանը ԵԱՏՄ-ական չենթարկվող առաջնորդներին, դրանում կարելի է համոզվել աչքի առաջ ունենալով Բելառուսի և Ղազախստանի օրինակները: Որքան էլ այս երկրի առաջնորդները ժամանակ առ ժամանակ քննադատեն Մոսկվային, միևնույն է Մոսկվան գտնում է ձևեր Լուկաշենկոյի և Նազարբաևի «սիրտը շահելու»: Վերջերս օրինակ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը 1 միլիարդ դոլարի հերթական վարկը կտրամադրի Բելառուսին, և սա ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգում այդ երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունների հիմնական արդյունքն է: Բելառուսի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն օրերս նշել էր. «Լավ պայմաններով հավելյալ վարկի մասին համապատասխան հանձնարարականներ էին տրվել երկու նախագահների վերջերս կայացած հանդիպմանը»: Սեմաշկոյի խոսքով՝ ՌԴ-ն կաջակցի, որպեսզի Բելառուսը Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից ստանա երրորդ և չորրորդ տրանշերը՝ յուրաքանչյուրը 300 միլիոն դոլարի: 2016-ին Բելառուսն արդեն ստացել էր այդ հիմնադրամի երկու փոխանցումները, որոնք կազմել էին 800 միլիոն դոլար։ Փորձագետները նկատում են, որ ռուս-բելառուսական տնտեսական հարցերի շուրջ կոշտ հակամարտությունից հետո երկու նախագահների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում արդյունավետ էր հատկապես բելառուսական կողմի համար։ Լուկաշենկոյին հաջողվել է պայմանավորվել՝ և՛ ռուսական պարտքի, և՛ գազի գնի շուրջ, որը նվազելու է 2018-ին և 2019-ին։ Բացի այդ, Մոսկվան պարտավորվել է Բելառուսին տրամադրել էներգակիրները նախկին ծավալով, ինչը, Լուկաշենկոյի խոսքով, կփոխհատուցի ռուսական գազի բարձր գինը։ Բելառուսին «Գազպրոմ»-ը, հիշեցնենք, գազը 1000 խորանարդ մետրը 130 դոլարով է վաճառում: Հենց գազի, Մինսկի կարծիքով, բարձր գինն է, որ դարձել է ռուս-բելառուսական հակամարտության պատճառ։ Երկրի նախագահը պարբերաբար կոշտ հայտարարություններ է անում Մոսկվայի հասցեին։ Երկու ամիս առաջ, մասնավորապես, Լուկաշենկոն հայտարարել էր, որ երկրին ռուսական նավթի մատակարարումների կրճատումը պետք է լրացվի այլընտրանքային տարբերակներով։ Ավելին՝ Բելառուսի նախագահն անգամ սպառնացել էր դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Բայց Մոսկվան ստիպված է հաշվի նստել Բելառուսի նախագահի իրարամերժ հայտարարությունների հետ, քանի որ այսօր չի կարող հրաժարվել ևս մեկ դաշնակցից՝ ի դեմս Բելառուսի: Ռուսաստանը քիչ դաշնակիցներ ունի, եղածներին ստիպված է «փայփայել», իսկ եթե «բախտը ժպտա»` ինչու ոչ, նոր անդամներ ձեռքբերել: Տվյալ դեպքում հարմար «թեկնածուն» Ադրբեջանն է: Մնում է հարցը` ինչի՞ դիմաց կարող է Ալիևը համաձայնել անդամակցել ԵԱՏՄ-ին... Հարցն, ինչպես ասում են` հռետորական է: Թամար Բագրատունի

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր Ռազմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին ՀԱՊԿ անդամ երկրների զnրախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Փեզեշքիանը օգնություն է առաջարկել Եմենում հակամшրտության կարգավորման գործում Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները Սի Ծինփինն ու Թրամփը համամիտ են՝ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի Նիկոլը ճիշտ էր, երբ մեր խոսքը համարում է դատարկ կենացներ Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Իշխանությունը տրանսպորտ է հատկացրել Տիգրանաշենին՝ տեղեկանալով «Ուժեղ Հայաստան»-ի նախաձեռնության մասին Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից շենք է փլուզվել ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am