Թուրքիան կակտիվանա այնքանով, որքանով թույլ կտա Ռուսաստանը. պատմաբան
Պատմաբան Գեւորգ Յազըճյանի կարծիքով՝ սահմանադրական փոփոխություններից հետո Թուրքիան կակտիվացնի իր գործողությունները Սիրայում, այնքանով, որքանով թույլ կտա Ռուսաստանը: Այս մասին նա ասաց Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը: «Եվրոպան Թուրքիային պարզ հասկացրել է, որ այդ պետությունը տեղ չունի Եվրոպայում։ Արդեն 60 տարի է՝ Թուրքիան մուրացկանի նման կանգնած է Եվրոպայի դարպասների մոտ, եւ որեւէ մեկն այդ երկրին ներս թողնելու մտադրություն չունի»,- նշեց մասնագետը: Նրա խոսքով՝ արտաքին քաղաքական ամենամեծ պարտությունը Թուրքիան կրել է արաբական երկրներից: «Սիրիայում և Իրաքում թուրքական զինվորական ներխուժումները իրենց արդյունքը չեն տվել: Երկու պետություններն էլ Թուրքիայի այդ քայլը ագրեսիա են համարում իրենց պետությունների նկատմամբ: Ժամանակին սունիները թուրքերի նկատմամբ համակրանք ունեին, բայց հիմա այդ համակրանքը նվազել է», - նշեց նա:
