Թուրքիայից վտանգավոր մթերք է արտահանվում. ԳԱԱ-ն զգուշացնում է

Թուրք ֆերմերի կողմից թունավոր լոլիկների` Հայաստան արտահանելու վերաբերյալ հայտարարությունը վերջին ժամանակահատվածում հասարակության մեջ խիստ մտահոգության առիթ է հանդիսացել: Հաշվի առնելով, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ կողմից հասարակությանը չեն տրվել սպառիչ պատասխաններ առ այն, թե ինչ քայլեր են իրականացվել ներմուծված ապրանքի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև առկա չէ տեղեկատվություն առ այն, թե արդյոք Թուրքիայից Հայաստան ներմուծվող սննդամթերքը ենթարկվում է առողջական ռիսկի գնահատման թե ոչ, և ինչ ռիսկեր են առկա ազգաբնակչության համար, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական – վերլուծական կենտրոնի կողմից իրականացվել է ուսումնասիրություն՝ հնարավոր վտանգների բացահայտման և ռիսկի շրջանակի հատկորոշման նպատակով: Կենտրոնի կողմից կապ է հաստատվել սննդամթերքի ռիսկերի գնահատման եվրոպական գործընկերների հետ՝ պարզելու, թե ընթացիկ տարում հայտնաբերվել են արդյոք վտանգներ թուրքական բուսական ծագման մթերքներում: Արդյունքում պարզվել է, որ ընթացիկ տարում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ, այդ թվում՝ առողջության համար բարձր ռիսկ պարունակող մթերքներ, ինչի արդյունքում ԵՄ սահմանային հսկիչ մի շարք կետերում կասեցվել են Թուրքիայից արտահանված մի շարք բուսական ծագման մթերքներ, և բոլոր խախտումները ծանուցված են նաև սննդամթերքի և անասնակերի անվտանգության արագ արձագանքման պորտալում (RASFF): Բացի այդ ուսումնասիրվել է գիտական գրականություն՝ պարզելու արդյոք առկա են հետազոտություններ թուրքական բանջարեղենում, այդ թվում լոլիկում թունաքիմիկատների պարունակության և վերջիններիս թունավորության գնահատման վերաբերյալ: Ռիսկի շրջանակի որոշման համար ուսումնասիրվել են ինչպես սննդի և անասնակերի արագ արձագանքման համակարգում առկա տեղեկատվությունը, այնպես էլ գիտական գրականությունը, համադրվել են ստացված տվյալները, և փաստվել, որ Թուրքիայում բույսերի հիվանդությունների պայքարում օգտագործվող թունաքիմիկատները հաճախ պարունակում են բարձր ռիսկ՝ սպառողների առողջության հետ կապված: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Թուրքիայում իսկապես լայն տարածում է գտել թունաքիմիկատների ինտենսիվ կիրառությունը բանջարեղենի, այդ թվում լոլիկի արտադրության մեջ: Գիտական ուսումնասիրության արդյունքները, որոնք իրականացվել են Թուրքիայում և հրապարակվել 2016թ. Ագրոնոմիայի ժողովածուի LIX հատորում, փաստում են, որ ացետամիպրիդի, էնդոսուլֆան բետայի և քլորպիրոֆոսի կոնցենտրացիաները լոլիկում գերազանցում են առավելագույն թույլատրելի շեմը, մասնավորապես՝ դեկտեմբեր ամսին, իսկ քլորպիրոֆոսը՝ հունվարին: Բացի այդ, արգելված պեստիցիդների պարունակություններ են հայտնաբերվել լոլիկում, մասնավորապես էնդոսուլֆան (ալֆա և բետա) և տետրադիֆոն,  հետազոտության արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված պարունակությունները սպառողների առողջության վրա կարող են թողնել թունավոր ազդեցություն: Արդյունքում առաջարկվել է մշակել պեստիցիդների մոնիթորինգի համակարգ՝ սպառողների առողջական ռիսկը նվազեցնելու նպատակով: RASFF համակարգում ևս առկա է տեղեկատվություն թուրքական բուսական ծագման մթերքում քիմիական վտանգների բարձր մակարդակների հետ կապված, ինչի արդյունքում Թուրքիայից արտահանվող բուսական ծագման մթերքը, այդ թվում՝ թարմ-պտուղ բանջարեղենը, մերժվել են: Միայն 2017 թ. ապրիլի 4-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է քիմիական վտանգների հետ կապված 10 դեպք, ինչի արդյունքում թուրքական ապրանքները կասեցվել են Ֆրանսիայի, Լեհաստանի, Իսպանիայի և Բուլղարիայի սահմաններում: Թունաքիմիկատներից հայտնաբերվել է պրոքլորազի, ացետամիպրիդի և տուբեկոնազոլի բարձր պարունակություններ տարբեր բանջարեղեններում՝ քաղցր պղպեղ, նուռ: Հայտնաբերվել են նաև այլ տիպի քիմիական վտանգներ՝ աֆլատոքսին Բ1, օխրատոքսին Ա և սուլֆիդներ՝ չրեղենում և քիշմիշի չամիչում: Պետք է շեշտել, որ առանց քիմիական ռիսկերի գնահատման հնարավոր չէ պարզել՝ երաշխավորվել է արդյոք սպառողների անվտանգության ապահովումը: Լիազոր մարմնի՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից շրջանառվել է նաև վարկած, որ իրենց տվյալներով Թուրքիայից Հայաստան լոլիկ չի ներկրվել: Այս հայտարարությունն ավելի մտահոգիչ է դարձնում ստեղծված իրավիճակը, քանզի իրացման ցանցում, բացառությամբ վերջին երկու շաբաթի, թուրքական լոլիկ իրացվել է այսօրվա շուկայական գնից էականորեն էժան գնով: Դա է վկայում նաև բավականին մեծ թվով թուրքական լոլիկի արկղերի առկայությունը իրացման ցանցում: Ստացվում է, որ լիազոր մարմինը չի վերահսկել իրացման ցանցը, ինչից կարելի է ենթադրել, որ իրացվող խմբաքանակը չի ենթարկվել փորձաքննության որևէ ցուցանիշի նկատմամբ: Հաշվի առնելով, որ սահմանային անվտանգության ապահովումը կարևորվում է կենսաահաբեկչության կանխարգելման և ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից, անհրաժեշտ է նշված դեպքը դիտարկել նաև այս համատեքստում: ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն  

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am